Ավելի քան 4000 նոր դեպք․ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը շարունակում է աճել
Փետրվարի 4-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4192 նոր դեպք, իրականացվել է թեստավորում, առողջացել է 8857 քաղաքացի, արձանագրվել է 10 մահվան դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 383 458 դեպք, որոնցից 346 224 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 27614 բուժառու:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8075 դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 2 762 988 թեստավորում։