Բալային համակարգը հանելու դեպքում ՃՏՊ-ները չե՞ն ավելանա. Գեղամ Նազարյանը՝ Վարդևանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
03.02.2022 | 12:24ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է «Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի այն դրույթները, որոնցով տուգանային միավոր, ինչպես նաև տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցում է կիրառվում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ կատարած անձանց նկատմամբ:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը մտահոգություն արտահայտեց. «Բալային համակարգը հանելու դեպքում ՃՏՊ-ների թիվը չի՞ ավելանա: Բալային համակարգի փոխարեն ի՞նչ զսպիչ մեխանիզմներ կարելի է ավելացնել»:
Մանրամասները՝ տեսանյութում: