ԵՄ-ն Հայաստանում կշարունակի կարևոր 2 ծրագրերի իրականացումը

Լուրեր

19.11.2024 | 23:34
Ինչ են քննարկել Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները
19.11.2024 | 23:29
Ադրբեջանի Մեջլիսի պատգամավորը Ֆրանսիային է մեղադրել COP29-ի ընթացում ադրբեջանցիների կողմից բողոքի ակցիաների անցկացման համար
19.11.2024 | 23:14
Մինչ Բաքվում ընթանում է COP29-ը, Ադրբեջանն աղտոտում է Կասպից ծովը
19.11.2024 | 23:07
Հովիկ Աղազարյանը վայր կդնի մանդատը
19.11.2024 | 23:01
Ռուսաստանը պետք է վճարի 1000 օրվա հանցագործության և ավերածությունների համար. Ֆոն դեր Լեյեն
19.11.2024 | 22:49
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2024 | 22:38
Ադրբեջանի ԳՇ պետը Պակիստանում նոր զինատեսակների է ծանոթացել
19.11.2024 | 22:26
ՌԴ-ում նախկին պատգամավորին «ֆեյքերի» գործով հեռակա կարգով դատապարտել են 8 տարվա ազատազրկման
19.11.2024 | 22:13
Թրամփը ճանաչելու է ՌԴ-ի ազդեցությունը Հարավային Կովկասի վրա․ ՀՀ-ն պիտի դիրքավորվի․Միքայել Հայրապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 22:00
Թրամփի պայմաններով պատերազմի դադարեցումը կարող է Ուկրաինայի վերջը լինել․ Սերգեյ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 21:47
Բահչելին հերքել է Էրդողանի հետ «բաժանման» մասին լուրերը
19.11.2024 | 21:34
Լավրովն ԱՄՆ-ին մեղադրել է Բրյանսկի շրջանում ATACMS-ով հարվածներին մասնակցելու մեջ
19.11.2024 | 21:22
Մեկնարկել է Միրզոյանի և Անալենա Բերբոքի հանդիպումը
19.11.2024 | 21:03
Չեմ կարծում, որ «Զանգեզուրի միջանցքը» կարող է հանգեցնել նոր պատերազմի. Ալիևի ներկայացուցիչ
19.11.2024 | 20:50
Մրցաշար`առանց ուժեղագույն մարզիկների. ով և ինչու է այդպես որոշել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրոպական միության «Erasmus+ Երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերը Հայաստանում կշարունակեն իրագործվել մինչև 2027 թվականը։ Սա նշանակում է, որ բազմաթիվ հայ երիտասարդներ, տարբեր ոլորտների մասնագետներ, կամավորականներ հնարավորություն կունենան մասնակցելու փոխանակման տարբեր ծրագրերի, մեկնել եվրոպական ու Արևելյան գործընկերության երկրներ՝ ուսումնառություն ձեռք բերել տարբեր ոլորտներում, օրինակ՝ սոցիալական, մշակութային, երիտասարդական, սպորտային, մեդիա, մարդու իրավունքների պաշտպանության, շրջակա միջավայրի և բնապահպանության, թվային տեխնոլոգիաների և և այլն։

«Erasmus+ Երիտասարդություն»-ը Եվրամիության կողմից ֆինանսավորվող ամենամեծ ծրագիրն է կրթության, երիտասարդության, սպորտի ոլորտում։

«Եվրոպական համերաշխության կորպուս»-ը դարձյալ ֆինանսավորվում է Եվրամիության կողմից և հնարավորություն է ընձեռում 18-30 տարեկաններին Եվրոպական միության տարբեր երկրներում 2 շաբաթից մինչև 12 ամիս տևողությամբ աշխատանքային պրակտիկա անցկացնել կամավորության միջոցով։ Եվրոպական Միությունը ամբողջապես հոգում է բոլոր ծախսերը՝ ճանապարհի, վիզայի, սննդի, կեցություն, գրպանային։

Հայաստանում այս ծրագրերի տեղեկատվական կենտրոնի աշխատանքների համակարգումը շարունակելու է իրականացնել «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն:

Հայաստանում Տեղեկատվական կենտրոնի տարածած հայտարարությունից տեղեկանում ենք, որ տեղի ունեցած մրցույթի արդյունքում դարձյալ վերընտրվել է «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ը։

2017 թվականից սկսած՝ վերջինիս է վստահվել Եվրամիության այս երկու ծրագրերի տեղեկատվական կենտրոնի համակարգման աշխատանքները։

«Erasmus+ Երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի փորձագետ Արթուր Նաջարյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց․ «Շատ ուրախալի է իմանալ, որ Հայաստանում տեղեկատվական կենտրոնը շարունակելու է իր գործունեությունը և որ այն տեղակայված է լինելու Գյումրի քաղաքում։ Նշեմ, որ ազգային մակարդակով տեղեկատվական կենտրոնին աջակցում է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, տեղական մակարդակով՝ Գյումրու համայնքապետարանը։ Տեղեկատվական կենտրոնի գործունեությունը Հայաստանում շարունակելու նպատակով մրցույթին մասնակցող Գյումրու ԵՆԿ ՀԿ-ին երաշխավորության նամակներ են տրվել Գյումրու քաղաքապետի և ԿԳՄՍ փոխնախարարի կողմից»։
Հայաստանից տարեկան մի քանի հարյուրից ավելի մասնագետներ և երիտասարդներ մեկնում են Եվրոպական Միության տարբեր երկրներ՝ կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերով։ Դրանք հիմնականում վերապատրաստումներ, ուսումնական այցեր, փորձի փոխանակման ու կամավորական ծրագրեր են։

Ըստ մեր զրուցակցի՝ այդ նույն ծրագրերի շրջանակում Եվոպական տարբեր երկրներից ևս հյուրընկալվում են Հայաստանում։

«Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրի շրջանակում տարեկան մոտ 100 կամավորներ են գալիս Հայաստան, որոնք ՀՀ տարբեր վայրերում իրականացնում են իրենց աշխատանքը, մոտ մեկ տարի կամավորություն են անում սոցիալ -կրթական և մշակութային ոլորտներում։ Վերջին շրջանում, ըստ Արթուր Նաջարյանի, մեծ հետաքրքրություն կա սպորտի ու զբոսաշրջության նկատմամբ։
Կորոնավիրուսային համաճարակը և պատերազմը 2020 թվականից հետո թուլացրել են ծրագրերի ակտիվությունը, սակայն 2021 հունիսից վերստին ակտիվություն է նկատվում։

«Հայաստանը վերջին 3 տարիների ընթացքում աննխադեպ հետաքրքրություն է առաջացրել Եվրոպական միության երկրների քաղաքացիների համար, և եթե համեմատում ենք 10 տարի առաջվա ծրագրի միտումների հետ, կարող եմ ասել, որ այսօր գրեթե կրկնակի ավելացել է Հայաստան գալու, Հայաստանում կամավորական ծառայություն մատուցելու ցանկությունը։

Սկզբում դա կապում էինք մեր երկրում տեղի ունեցած հեղափոխության հետ, որի պատճառով Հայաստանը աշխարհի ուշադրության կենտրոն էր հայտնվել, դրանից բացի բավականին քայլեր են իրականցվել զբոսաշրջության ոլորտում։ Հայաստանում գործունեություն ծավալող զբոսաշրջային կառույցները կարողացան մեր երկիրը բավական գեղեցիկ ներկայացնել աշխարհին, նաև Հայաստանում եղած հնարավորությունները ներկայացնել տարբեր երկրների տուրիստական ընկերություններին»,-ասում է մեր զրուցակիցը։

Ըստ նրա՝ մեր երկրի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու հարցում դերակատարություն է ունենում նաև «Erasmus+» ծրագիրը, որը հնարավորություն է տալիս մի քանի հարյուրի հասնող երիտասարդների և ոլորտին աշխատողների այցելել Եվրոպա ու դառնալ Հայաստանի «փոքրիկ դեսպաններ»-ը։

Արմիկ Մովսիսյան