Նախագահի թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը լրանում է կիրակի

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ նախագահի պաշտոնին հավակնող թեկնածուները պետք է առաջադրվեն մինչև շաբաթվա վերջ։ Այս կիրակի՝ փետրվարի 6-ին, լրանում է վերջնաժամկետը։ Առայժմ միայն իշխանությունն է նախագահի թեկնածու առաջադրել. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածուն բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանն է։

Ընդդիմությունը ևս կարող է նախագահի թեկնածու առաջադրել 27 պատգամավորի ստորագրության առկայության դեպքում։ ԱԺ ընդդիմադիր 2 խմբակցությունները, սակայն, առայժմ քննարկումների մեջ են և վերջնական որոշում չունեն այդ հարցով։ Ընտրությունն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա փետրվարի վերջին կամ մարտի սկզբին։ Հրաժարականի դեպքում նոր նախագահի ընտրության համար ԱԺ կանոնակարգով 25-ից 35-օրյա ժամկետ է սահմանված։ 1-ին փուլով ընտրվելու համար թեկնածուին առնվազն 81 պատգամավորի քվե է հարկավոր։ Իսկ քանի որ իշխանական խմբակցությունը 71 պատգամավոր ունի, ընդդիմության կարիքն էլ կունենա՝ իր առաջադրած թեկնածուի ընտրության համար։ Եթե դա չհաջողվի, տեղի կունենա 2-րդ փուլ, որի դեպքում իշխանական խմբակցությունը անհրաժեշտ ձայները միայնակ կարող է ապահովել։ ՀՀ Սահմանադրության 124-րդ հոդվածը սահմանում է, որ Հանրապետության նախագահ կարող է ընտրվել 40 տարին լրացած, վերջին 6 տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին 6 տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:

Մերի Մարտիրոսյան