«Հայասի գրուպ» ՍՊԸ-ն տուգանվել է

Լուրեր

10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկի հանդիսավոր արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
Բոլորը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնի մասնագետները վերստուգում են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքի «Հայասի գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում՝ նախկինում տրված կարգադագրերի պահանջների կատարման նկատմամբ։ Վերստուգման արդյունքում պարզվել է, որ ընկերության կողմից թույլ են տրվել էներգետիկայի և էներգասպառման, հրդեհային անվտանգության բնագավառների իրավական ակտերի պահանջների 3 տասնյակից ավելի խախտումներ։

Մասնավորապես՝ էներգետիկայի և էներգասպառման բնագավառից՝

– Գազատարի վրա հսկիչ չափիչ կետերը բնակավայրերի տարածքից դուրս տեղակայված չեն իրարից 500 մ հեռավորության վրա,

– Առկա չեն գազատարների տեխնիկական սպասարկման աշխատանքների արտադրական տեխնոլոգիական մի շարք հրահանգներ,

– Չեն կատարվում գազատարի տեխնիկական շահագործման՝ շրջայցային կամ տեխնիկական սպասարկումը (զննում, կարգաբերում և մասնակի նորոգում) և պրոֆիլակտիկ պլանային վերանորոգումը,

– Գազի մատուցման աշխատանքների կարգագիրը չի կցվում օբյեկտի կատարողական, տեխնիկական փաստաթղթերին և չի պահվում,

-Գազատար խողովակները չունեն արտադրող գործարանների հավաստագրերը կամ դրանց՝ սեփականատիրոջ կողմից հաստատված պատճենները,

-Հակագազերը, նախապաշտպանական գոտիները, ապահովման ճոպանի կեռիկները և թոկերը պարբերաբար չեն փորձարկվում,

Հրդեհային անվտանգության բնագավառից՝

– Ներքին հակահրդեհային ջրացանցի վրա տեղակայված հրշեջ ծորակները համալրված չեն փողակով և փողրակով,

-Արտադրական շենքերն ու շինությունները սարքավորված չեն հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգով,

– Հակահրդեհային ինքնաշխատ համակարգից հրդեհի տագնապի ազդանշանը չի փոխանցվում լիազոր մարմնին,

-Հակահրդեհային ինքնաշխատ համակարգը ոչ սարքին վիճակում է։

Տեսչական մարմինն արձանագրված խախտումները վերացնելու կարգադրագրեր էր տվել ընկերությանը։ Տնօրեն Վ․Բաղդասարյանը կարգադրագրերի պահանջները չի կատարել, և ՏՄ կողմից կազմվել է վերստուգման ակտ։

Այսպիսով՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը, ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 105-րդ, 187-րդ հոդվածի 3-րդ մասով, 2321-րդ, 281-րդ հոդվածներով և 282-րդ հոդվածի 1-ին կետով, «Հայասի գրուպ» ՍՊԸ տնօրեն Վ․Բ․-ին ենթարկել է վարչական պատասխանատվության՝ նրա նկատմամբ 105-րդ հոդվածի հատկանիշներով նշանակելով վարչական տույժ՝ տուգանք՝ 50 հազար, իսկ 187-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ 150 հազար ՀՀ դրամի չափով, ընդհանուր՝ 200 հազար ՀՀ դրամ գումարի չափով տուգանք։