Ռուսաստանն ու Բելառուսը համատեղ վարժանքներ են սկսել

Լուրեր

10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
Բոլորը

Բելառուսում մեկնարկել է «Միութենական պետության միութենական վճռականություն-2022» արձագանքման ուժերի ստուգման առաջին փուլը, որի ժամանակ ռուս և բելառուս զինծառայողները կմշակեն պաշտպանական և ապօրինի խմբավորումների դեմ պայքարի հնարքներ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

«Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի Արևելյան ռազմական օկրուգի և Բելառուսի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումներն ու զորամասերը, որոնք ներգրավված են Միութենական պետության արձագանքման ուժերի ստուգման մեջ, սկսել են մարտական համակարգումը Դոմանովսկի, Գոժսկի, Օբուզ-Լեսնովսկի, Բրեստսկի և Օսիպովիչսկի հրձագարաններում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նախատեսվում է նաև օգտագործել չորս օդանավակայան՝ Բարանովիչի, Լունինեցի, Լիդայի և Մաչուլիշչիի։

Նշվում է, որ մոտոհրաձգային ստորաբաժանումների, տանկերի, հետևակի մարտական մեքենաների, հրետանային անձնակազմի, հակատանկային կառավարվող հրթիռային համակարգերի անձնակազմերի հետ անցկացվում են մարտավարական և կրակային պատրաստության, մարտական մեքենաների վարման և այլ առարկաների կառավարման վարժանքներ։

Տաթև Ֆռանգյան