Սիզամարգն ու եզրաքարերը քանդած օրինախախտը պարտավորվել է վերականգնել կանաչ տարածքը․ ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
Բոլորը

Ս.թ. հունվարի 30-ի լույս 31-ի գիշերը, առանց համապատասխան թույլտվության, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցի 108/10 հասցեում՝ փողոցին հարող շուրջ 200 մետր երկարությամբ տարածքում քանդվել են սիզամարգն ու եզրաքարերը: Դրան անմիջապես հաջորդել է տարածքի խճալցումն ու ասֆալտապատումը, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։

Դեպքի առնչությամբ հաղորդում է ներկայացվել ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին: Իրավապահ մարմինների, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Երևանի քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների համագործակցության արդյունքում արդեն հաջորդ օրը՝ փետրվարի 1-ին, հայտնաբերվել է ապօրինի ասֆալտապատում իրականացրած քաղաքացին: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցների կողմից տարված բացատրական աշխատանքի արդյունքում օրինախախտը պարտավորվել է ասֆալտապատված սիզամարգը սեփական միջոցներով բերել նախկին տեսքի և մասնագետների հետ խորհրդակցելով, դարձյալ սեփական միջոցների հաշվին, կարճ ժամկետում վերականգնել կանաչ գոտին:

Բացի այդ, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 157 հոդվածի համաձայն, բնակավայրերի ընդհանուր օգտագործման տարածքներում կանաչ գոտիները ոչնչացնելու կամ վնասելու, ինչպես նաև Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների պահպանման և օգտագործման կանոնները խախտելու համար օրինախախտը կենթարկվի վարչական պատասխանատվության:

Այժմ արդեն ընթանում են սիզամարգից ասֆալտի և խճի հեռացման աշխատանքները: