Նախքան ինչ-որ մեկի վրա հարձակվելը ստուգեք ինչ է ասել, լսեք ձայնագրությունը. Սվիտալսկու պատասխանը քննադատներին (տեսանյութ)

Լուրեր

04.02.2026 | 11:26
Դեսպան Հովհաննիսյանը կարճատև զրույց է ունեցել Սլովակիայի նախագահ Պելեգրինիի հետ
04.02.2026 | 11:11
2025-ին պետության փաստացի տիրապետմանն է վերադարձվել շուրջ 66 միլիարդ 934 միլիոն դրամ արժեքով գույք․ Դատախազություն
04.02.2026 | 11:04
Աբու Դաբիում ավարտվել է Փաշինյան-Ալիև հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
04.02.2026 | 11:02
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
04.02.2026 | 10:54
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը «պահել է խոսքը» Ուկրաինայում էներգետիկ հրադադարի վերաբերյալ
04.02.2026 | 10:44
Դավիթ Խուդաթյանը 806,000 հազար դրամանոց կտավ է նվեր ստացել վրացի գործընկերոջից
04.02.2026 | 10:32
NYMEX. Ոսկու գինը դարձյալ աճել է՝ կազմելով 4974.00 դոլար
04.02.2026 | 10:17
Վտանգը կանխելու համար փրկարարները Հրազդանի մի շարք հասցեներում իրականացրել են ապամոնտաժման աշխատանքներ
04.02.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 4-ի դրությամբ
04.02.2026 | 09:46
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
04.02.2026 | 09:31
Ամասիայի տարածաշրջանում բուք է
04.02.2026 | 09:13
Աբու Դաբիում մեկնարկել է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը
03.02.2026 | 23:21
Ֆրանսիան պատրաստ է լիակատար աջակցություն ցուցաբերել Հայաստանին COP17-ի կազմակերպման հարցում
03.02.2026 | 23:05
Հայկ Սարգսյանը որևէ քրեական վարույթով մեղադրյալի կարգավիճակ չունի. Դատախազություն
Բոլորը

Ես հանրային հայտարարությունների կարիք  չունեմ ու չեմ պատրաստվում հանրային հարթակներով իմ խոսքը հղել իշխանավորներին. այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Հիշեցնենք, որ օրերս նա անդրադառնալով Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքներին՝ խորհուրդ էր տվել հայերին մտածել, թե ինչպես կարող են ԿԸՀ-ն դարձնել ավելի արժանահավատ և հանրային վստահությունը վայելող կառույց:

Սվիտալսկու վերոնշյալ հայտարարությունից հետո իշխանության ներկայացուցիչները քննադատեցին նրան: Մասնավորապես՝ Դավիթ Հարությունյանն ասաց, որ մեր ներքին գործերին մի խառնվեք, Տիգրան Մուկուչյանն էլ, թե՝ ազնիվ եղեք գնահատականներում և գույները մի խտացրեք

Այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ Սվիտալսկին անդրադարձավ իր հանդեպ հնչած քննադատություններին ու քննադատողներին խորհուրդ տվեց հետևել տարրական էթիկայի կանոններին. «Նախքան ինչ-որ մեկի վրա հարձակվելը ստուգեք ինչ է ասել, լսեք ձայնագրությունը, նայեք տեսանյութը, նախքան հապշտապ հայտարարություններ անելը»: 

Բանախոսը հիշեցրեց նաև, որ ընտրությունների համար ԵՄ-ն ավելի քան 7 մլն եվրո ֆինանսավորում է տրամադրել ՀՀ-ին. «Ես կցանկանայի պարզապես հաստատել, որ ԵՄ-ն  զգալի ֆինանսական աջակցություն է տրամադրել՝ ավելի քան 7 մլն եվրո: Առանց ԵՄ-ի այսպիսի մասնակցության նոր տեխնոլոգիաները չէին տեղադրվի: Բայց այս ֆինանսական կողմը ամենաքիչ կարևորն էր մեր կողմից բերած նպաստի՝ ՀՀ-ում ընտրությունները ավելի լավը դարձնելու: Մենք դա արեցինք ՀՀ իշխանությունների բացահայտ խնդրանքի հիման վրա: Մենք երբեք չենք պարտադրել մեր կամքը ու չենք պարտադրի մեր ներկայությունը: Մենք պատրաստ ենք շարունակել մեր աջակցությունը, բայց եթե կան կարծիքներ, որ սա այնքան էլ ցանկալի չէ, մենք մեծապես հարգում ենք հայաստանցիների սուվերեն ընտրությունը՝ ոչ մի բան ձեր կամքին հակառակ չի լինի»: