ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի կրթական համակարգի զարգացմանը միտված հայ-ֆրանսիական համագործակցության ընդլայնմանը, այդ թվում՝ կրթության տարբեր մակարդակներում ֆրանսերենի ուսուցման բարելավմանը: Նախարարի տեղակալը նշել է, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանն անդամակցությունից ի վեր մեր երկրում բավականին տարողունակ կրթական ծրագրեր են իրականացվում, և այս հանդիպումը հերթական առիթն է քննարկելու համագործակցության ընդլայնման ներուժը և ուղենշելու զարգացման հեռանկարները:

Դեսպան Անն Լույոն իր հերթին ընդգծել է երկկողմ և բազմաշերտ համագործակցության օրակարգի ընդլայնման ու խորացման անհրաժեշտությունը: Նա անդրադարձել է ՀՀ հանրակրթական դպրոցներում ֆրանսերենի խորացված ուսուցման կազմակերպման ծրագրին, որը, ըստ դեսպանի, կնպաստի Հայաստանում ֆրանսերենի զարգացմանը և հանրակրթական դպրոցներում ֆրանսերենի դասավանդման արդյունավետության բարձրացմանը: Որպես հաջողված օրինակ՝ դեսպանն ընդգծել է Երևանի թիվ 119 դպրոցում ֆրանսերենի ուսուցման փորձն այլ հաստատություններում տարածելու հնարավորությունը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ֆրանսերենի դասավանդման գնահատման կազմակերպմանը, որը հնարավորություն կտա բացահայտելու առկա խնդիրներն ու ուղենշելու գործնական քայլեր ֆրանսերենի ուսուցման բարելավման համար: Ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման կազմակերպման շրջանակում նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն առաջարկել է դիտարկել Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի հետ համագործակցության հնարավորությունը:

Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի նախնական և միջին մասնագիտական հաստատությունների կրթական ծրագրերի զարգացման համագործակցությանը: Ողջունելով այս ուղղությամբ արդեն իսկ կատարված առանձին քայլերը՝ Արթուր Մարտիրոսյանը շեշտել է երկկողմ ձևաչափով նմանօրինակ նախաձեռնությունների կյանքի կոչումը մի փուլում, երբ կրթություն-աշխատաշուկա կապի զարգացման համատեքստում գերակա է ՄԿՈՒ հաստատություններում նոր մասնագիտությունների ներդրումը, կրթական ծրագրերի վերափոխումը, մասնավորապես՝ դուալ կամ աշխատանքի վրա հիմնված կրթական ծրագրերի ներդրումը՝ կարևորելով ֆրանսիական փորձն ինչպես գյուղատնտեսության, այնպես էլ մասնագիտական կրթության այլ ոլորտներում:

Կողմերը քննարկել են Հայաստանում ֆրանսիական համալսարանի՝ որպես կրթական և հետազոտական ներդրումային ծրագրեր իրականացնող բուհի գործունեությանն առնչվող հարցեր: Երկուստեք կարևորվել է մեր երկրում այդ համալսարանի գործունեության զարգացումը, այդ թվում՝ գիտահետազոտական բաղադրիչի զարգացման միջոցով:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտներում իրականացվող ծրագրերի ընդլայնման և համագործակցության խորացման այլ հարցերի: