Երբ պարտականությունները կատարելու համար պաշտոնյան սպասում է հանձնարարականի

Լուրեր

15.12.2025 | 18:47
Ձեր ախորժակը իջացրե՛ք. վարորդը` Yandex-ի ղեկավարությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 18:38
Արգենտինայի հավաքականը կարող է զրկվել ԱԱ-2026-ի մասնակցության իրավունքից
15.12.2025 | 18:30
Idcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ին
15.12.2025 | 18:23
Տոկոսների իջեցում ենք պահանջում. Yandex-ի վարորդների բողոքի ակցիան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 18:14
UFC-ի չեմպիոն Իլյա Տոպուրիան ժամանակավորապես հրաժարվել է տիտղոսի պաշտպանությունից
15.12.2025 | 18:01
Զինվորին, ըստ ՔԿ-ի, ինքնասպանության են հասցրել // ԱՄՆ-ն ցանկանում է` Կիևը զիջի արևելյան Դոնբասը
15.12.2025 | 17:57
Հայաստանը իրավունք չունի վատ հարաբերություն ունենալ որևէ հարևանի ու որևէ գերտերության հետ. Սամվել Կարապետյան
15.12.2025 | 17:46
Դատախազությունում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել
15.12.2025 | 17:35
ԿԳՄՍՆ ենթակայության 18 մասնաճյուղ-թանգարաններ կմիանան Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգին
15.12.2025 | 17:26
ԱՄՆ-ն ցանկանում է` Կիևը զիջի արևելյան Դոնբասը. բանակցությունների երկրորդ փուլն ավարտվել է
15.12.2025 | 17:20
«Լեսթերի» ֆուտբոլիստի գոլը 60 մետրից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 17:13
Yandex Go-ի վարորդների բողոքի ակցիան. ՈւՂԻՂ
15.12.2025 | 17:11
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը բերվեց դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 17:03
Ամեն նոր ծնված երեխային՝ 500 հազար դրամ. ԱԺ հանձնաժողովում քնարկում են առաջարկվող փոփոխությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 16:54
ՌԴ ԿԲ-ն բելգիական Euroclear դեպոզիտարիայում իր ակտիվների սառեցման վնասը գնահատել է 18,17 տրիլիոն ռուբլի
Բոլորը

10 հանձնարարական, որոնք վարչապետին չեն սազում

 

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնավարման  9 ամիսների ընթացքում անցկացրել է կառավարության 40  նիստ և տվել մոտ 150 հանձնարարական: Միակ նիստը, որի ժամանակ վարչապետը հանձնարարական չի տվել, 2016թ. նոյեմբերի 24-ն էր: Եկել էր կարևոր որոշում փոխանցելու:

Վարչապետի հանձնարարականներն այնքան առատ են, որ ամեն անգամ զարմանում ենք, թե ինչպես են կառավարության ղեկավարն ու օգնականներն այդքան առաջադրանք մտածում: Ընդ որում, որքան շատ են լինում վարչապետի հանձնարարականները, այդքան  դժվար է դառնում հետևել դրանց կատարման ընթացքին: Հին հանձնարարականների կատարման ընթացքի մասին հարցադրումները կանխելու լավագույն ձևը նոր հանձնարարականների տարափն է. կարծես թե՝ Կարեն Կարապետյանը հենց այս մարտավարությամբ է առաջ շարժվում:

Եվ այնուհանդերձ՝ վարչապետի 150 հանձնարարականների շարքում շատ են այնպիսիք, որոնք  չպետք է հասնեին երկրի կառավարության ղեկավարի մակարդակ, այլ պետք է տրվեին և իրականացվեին ավելի ցածր օղակների պաշտոնյաների կողմից:

Ներկայացնենք այդպիսի 10 հանձնարարական:

Սկսենք ամենաթարմ հանձնարարականից:

Հունիսի 8-ին Կառավարության ղեկավարն ասաց, որ «Զվարթնոց» օդանավակայանում տաքսի ծառայությունների որակն ակնհայտորեն չի համապատասխանում անհրաժեշտ ստանդարտներին և նորմատիվային պահանջներին։

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին հանձնարարեց 1-շաբաթյա ժամկետում իրականացնել «Զվարթնոց» օդանավակայանում տաքսի ծառայություններ մատուցողների հետ պրոֆիլակտիկ աշխատանքներ, բացել երթուղի Երևանի կենտրոնից Զվարթնոց: Նախարարն էլ անմիջապես այցելեց օդանավակայան, բռնեցին իրավախախտ տաքսիստներին, արձանագրություն կազմեցին, հայտնաբերեցին, որ թանկ է սպասարկումը: 5 օր անց, արդեն, բացվեց Երևանի կենտրոնից մինչև օդանավակայան երթուղի: Դա, անշուշտ, ողջունելի է, սակայն արդյոք մի ամբողջ պետության վարչապետը պետք է  զբաղվեր  11.3 կիլոմետր հատվածում մեկ երթուղի ստեղծելու հարցով: Մանավանդ, որ հենց դրա համար խոշոր հաստիքներ կան նշված նախարարությունում և Երևանի քաղաքապետարանում:

Հունիսի 1-ին  վարչապետը հանձնարարեց մտածել քաղաքացիների և տուրիստների գեղագիտական բավարարվածության մասին: Տարակուսելի է, մի՞թե  պարտադիր է, որ դա անելու համար մշակույթի, տարածքային կառավարման և զարգացման, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարները, մարզպետները, Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահը, Երևանի քաղաքապետը ստանային հատուկ հանձնարարական:

Չնայած և՛ բնապահպանության, և՛ գյուղատնտեսության նախարարությունները վերահսկում են անտառները և ամեն տարի հանդես գալիս հաշվետվություններով, այնուամենայնիվ, անտառները նոսրանում են, իսկ խնդիրների լուծման համար շատ կարևոր բան էր պակասում՝ հանձնարարական, որն էլ տրվեց վարչապետի կողմից՝ ապրիլի 27-ին:

Հայաստանում աղքատությունն ու գործազրկությունը,  արտագաղթը շարունակում են մնալ բարձր մակարդակի վրա, դրանց հետ մեկտեղ մեծանում է հիվանդների թիվը, և մարդիկ դեղատներ են այցելում ավելի  հաճախ: Պարզվում է, սակայն, որ ամբողջ երկրով մեկ, բացի Երևանի կենտրոնից, 24-ժամյա դեղատների խնդիր կա, որն առողջապահության նախարարը չի կարողանում կարգավորել: Եվ դարձյալ՝ անհրաժեշտ էր վարչապետի մայիսի 18-ի հանձնարարականը:

Հայաստանի պաշտոնյաներից միայն Կարեն Կարապետյանն է նկատել, որ երկիրն աղբի մեջ է ու որոշել  անհաշտ պայքար մղել աղբի դեմ: Մայիսի 4-ին տրված հանձնարարականում նա խոստացավ, որ տասն օր անց երկիրն այլ ռեժիմում է լինելու:

Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերը կառավարող համատիրությունները, որ ընտրություններում սովորաբար ակտիվ ներգրավված են ձայներ ապահովելու գործին, պարզվում է, որ մյուս ժամանակներում նույն եռանդով բնակչի կողքին չեն: Համատիրությունների աշխատանքից իր դժգոհությունը  վարչապետը հայտնեց մարտի 23-ին:Սա  քաղաքապետի մակարդակով լուծելու հարց է, բայց  վերստին՝ դառնում է վարչապետի հանձնարարականի թեմա:  

9 փետրվարի. վարչապետը դժգոհ է, որ ֆիզիկական կուլտուրան դպրոցներում մասսայական չէ: Եվ քանի որ կրթության ու գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունները մի կողմ են քաշվել, ստիպված ինքն է անցել ազգին սպորտսմեն դարձնելու գործին:

Տարիներ շարունակ Հայաստանի գյուղական բնակավայրերում տրանսպորտային խնդիրը մնում է չլուծված, կան բազմաթիվ գյուղեր, որոնք առհասարակ չունեն հանրային տրանսպորտ: Ընդամենը մեկ ամիս պաշտոնավարող վարչապետը  նկատում է դա և հոկտեմբերի 20-ին հանձնարարական տալիս:Սա ընդամենը քաղաքապետ-գյուղապետ մակարդակով լուծվող հարց է, ծայրահեղ դեպքում՝ մարզպետ: Բայց հարցն այս փուլերն անցել է, շրջանցել պատասխանատու նախարարներին ու հասել վարչապետին:

Պաշտոնավարման երկրորդ ամսում ՝անցած նոյեմբերի 10-ին  վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց բազմաբնակարան շենքերում և նրանց անմիջական հարևանությամբ գործող գիշերային ակումբների ու նման զվարճանքի օբյեկտների գործունեությունը կանոնակարգելու, անհրաժեշտության դեպքում այլ վայրեր տեղափոխելու նպատակով ներկայացնել օրենսդրական առաջարկություններ՝ ողջամիտ ժամկետներում:

Տնտեսական զարգացման և ներդրումների, Տարածքային կառավարման ու զարգացման նախարարները, Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու համայնքային ղեկավարները, ամենայն հավանականությամբ, լավ չեն կատարել հանձնարարականը, քանի որ այդ ակումբները դեռևս նույն վայրերում նույն ծառայությունն են մատուցում: Կամ էլ, գուցե, «ողջամիտ ժամկետ» ասածը չի սպառվել:

Յուրաքանչյուր հանձնարարական նշանակում է այդ ոլորտի պաշտոնյայի աշխատանքի թերացում, որոնց համար որևէ մեկը պատասխան չի տվել: Ուստի և վարչապետի գործունեության ոլորտն այնպես է փոխվել ժամանակի ընթացքում, որ նա դարձել է մանր հարցեր լուծող պաշտոնյա:

 

Սևակ Հակոբյան