Ամասիայի համայնքապետը դիմել է ոստիկանություն․ Արփի համայնքի փաստաթղթերը հրաժարվում են հանձնել

Լուրեր

15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամասիա խոշորացված համայնքի նորընտիր ղեկավար Ջեմմա Հարությունյանը դիմել է ոստիկանություն, որպեսզի ապահովեն Արփի համայնքապետարանի փաստաթղթերի հանձնում-ընդունումը։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Ջեմմա Հարությունյանը։

Բանն այն է, որ Արփի համայնքի գործող ղեկավար Մերգել Ղարիբյանը հրաժարվում է փաստաթղթղերը հանձնելուց։ Նա Ամասիա խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցում էր ՔՊ-ի ցուցակում, սակայն նրա գլխավորած քաղաքական ուժը ինքնաբացարկ հայտնեց, հրաժարվեց նաև 6 մանդատաներից։ Երեկ Մերգել Ղարիբյանի համակիրները բողոքի ակցիա էին անցկացնում Բերդաշեն համայնքում։ Մերգել Ղարիբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ չեն ընդունում ընտրությունների արդյունքները, դիմել են վարչական դատարան, դատարանը չի բավարարել իրենց հայցը, հետևաբար՝ բողոքարկելու են Վերաքննիչ դատարան։

«Բնակչությունը չի ուզում, որ իրենց համայնքի թղթաբանությունը հանձնվի Ջեմմա Հարությունյանին։ Բնակիչների պատճառաբանությունն այն է, որ մենք ամենաշատ ձայներն ենք հավաքել ՏԻՄ ընտրություններում։ 9 մանդատով չի կարող իշխանություն ձևավորվել»,-ասաց Մերգել Ղարիբյանը։

Հիշեցնենք, որ Ամասիա խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցում էին երեք քաղաքական ուժեր՝ ՀՀԿ-ն, որը ստացավ երեք մանդատ, «Արփի Ամասիա» նորաստեղծ դաշինքը, որը ստացավ վեց մանդատ և որի թեկնածուն՝ 71-ամյա Ջեմմա Հարությունյանն ընտրվեց համայնքապետ։

Իսկ ՔՊ-ն, որի ձայների քանակով առաջատար էր ու ստացել էր վեց մանդատ, ոչ միայն հրաժարվեց մանդատներից, այլ ավագանու 32 թեկնածուները ինքնաբացարկի դիմումներ ներկայացրեցին՝ պահանջելով նոր ընտրություններ։

ՔՊ-ականները գտնում են, որ ամենաշատ ձայները իրենք են ստացել, հետևաբար՝ համայնքապետի պաշտոնը պիտի զբաղեցնի իրենց թեկնածուն։

Արմիկ Մովսիսյան