Քրեակատարողական ծառայությունում ամփոփվել են 2021-ի գործունեության արդյունքները

Լուրեր

10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Բոլորը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում հունվարի 31-ին Ծառայության ղեկավար անձնակազմի, կառուցվածքային ստորաբաժանումների և քրեակատարողական հիմնարկների պետերի մասնակցությամբ կայացել է Ծառայության՝ 2021 թվականի տարեկան գործունեության արդյունքների ամփոփման նիստը, որին ներկա է եղել նաև արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

Քրեակատարողական ծառայության տեղեկացմամբ՝ ՔԿԾ պետ Սերգեյ Ատոմյանը նախ շնորհավորել է արդարադատության նորանշանակ տեղակալ Արփինե Սարգսյանին պաշտոնին նշանակվելու առթիվ՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք:

Այնուհետև ներկայացվել են հաշվետու ժամանակահատվածում Քրեակատարողական ծառայության համակարգում իրականացված աշխատանքների թվային համեմատական տվյալները, ինչպես նաև համակարգի բարելավմանն ուղղված ծրագրերն ու օրենսդրական նախաձեռնությունները:

Հաշվետու զեկույցի արդյունքներով Ծառայության պետը տվել է հասցեական հանձնարարականներ՝ հույս հայտնելով, որ հաջորդ տարի նույն ժամանակաշրջանում կարձանագրվի առավել գոհացուցիչ պատկեր և΄ ազատազրկված անձանց, և΄ հանրության, և΄ հենց քրեակատարողական ծառայողների համար: Սերգեյ Ատոմյանը շնորհակալություն է հայտնել նաև արդարադատության նախարարությանը՝ ի դեմս նախարար Կարեն Անդրեասյանի և փոխնախարար Արփինե Սարգսյանի՝ համակարգին մշտապես պատրաստակամորեն աջակցելու համար:

Արփինե Սարգսյանը, անդրադառնալով ոլորտի հիմնախնդիրներին, առանձնահատուկ շեշտել է, որ ընթացիկ տարում թիրախում պետք է պահել հատկապես ազատազրկված անձանց և աշխատակիցների համար շենքային պայմանների բարելավման գործընթացը, դատապարտյալների զբաղվածության կայուն ապահովումը, քրեակատարողական հիմնարկների ինժեներատեխնիկական հագեցվածության խնդիրները, ինչպես նաև քրեական ենթամշակույթի և կոռուպցիայի դեմ հետևողական պայքարի շարունակականության ապահովումը։

Նիստի ավարտին Ծառայության պետը 2021 թվականի ընթացքում ծառայողական պարտականությունները և հանձնարարականները բարեխղճորեն կատարելու համար մի շարք ծառայողների պարգևատրել է «10 տարի անբասիր ծառայության համար», «15 տարի անբասիր ծառայության համար», «20 տարի անբասիր ծառայության համար» կրծքանշաններով, մի խումբ ծառայողների նկատմամբ էլ կիրառվել է «Շնորհակալության հայտարարում» խրախուսանքի տեսակը: