Ղազախստանում «Կազտելեկոմի» աշխատակիցները գործադուլ են իրականացրել

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Ալմաթիում «Կազտելեկոմի» տեխնիկական բաժնի աշխատակիցները հրաժարվել են աշխատել՝ կազմակերպելով ինքնաբուխ հավաք ընկերության գրասենյակի մոտ։ Այս մասին հայտնում է EADaily-ն՝ հղում անելով տեղի լրատվամիջոցներին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ աշխատակիցներն աշխատավարձերի բարձրացման բանավոր պահանջ են ներկայացրել։

Ընկերության ղեկավարությունն այժմ բանակցություններ է վարել գործադուլավորների հետ, հանրահավաքի մասնակիցներին առաջարկվել է ստեղծել նախաձեռնող խումբ և օրենքի շրջանակում, ինչպես նաև ընկերության ներքին փաստաթղթերին համապատասխան, արհմիության հետ միասին առաջարկություններ անել, որոնք անպայման կքննարկվեն։

Հիշեցնենք, որ հունվարի 2-ին Ղազախստանում զանգվածային ցույցեր էին սկսվել, որոնք պայմանավորված էին հեղուկ գազի գնի աճի հետ։ Շուտով, սակայն, ցուցարարների պահանջները քաղաքականացվել են՝ գործող իշխանությունների հրաժարականի պահանջով։ Հունվարի 4-ի լույս 5-ի գիշերը բախումներ են գրանցվել Ալմաթիում ցուցարարների և ուժայինների միջև։

Երկրի ղեկավարության դիմումի համաձայն՝ ՀԱՊԿ-ը հունվարի 6-ին խաղաղապահ զորքեր էր ուղարկել Ղազախստան, որոնք առաքելությունն ավարտելուց հետո վերադարձել են իրենց տեղակայման մշտական վայրեր։ Այժմ Ղազախստանում, երկրի իշխանությունների հայտարարության համաձայն, կայուն է։

Տաթև Ֆռանգյան