Արհեստական բանականության օգտագործումը շատ դեպքերում դառնում է վտանգավոր․ Վահագն Խաչատուրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ցանկացած առաջընթաց իր հետ նաև խնդիրներ է առաջ բերում»,- այս մասին «Արհեստական բանականության հեռանկարները Հայաստանում․ կրթությունն առանցքում» խորագրով համաժողովի ընթացքում նշեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը:

Կարևորելով արհեստական բանականության դերը՝ նախարարը նշեց, որ արհեստական բանականության կիրառումը շատ դեպքերում դառնում է վտանգավոր, բայց այսօր արհեստական բանականության մեջ փորձել գտնել խնդիրներ և այդ պատճառով չմասնակցել այն գործընթացներին, որոնք ապահովում են առաջընթաց նաև արհեստական բանականության շնորհիվ, դա կնշանակի մարդկության զարգացման ճանապարհից հետ մնալ:

«Բայց այն, ինչ առաջարկվում է, պետք է դարձնենք կառավարելի և անվտանգության առումով ոչ խոցելի: Այն, ինչ օգտագործվում է լավագույն նպատակներով՝ մարդկանց բարեկեցության համար, հակառակն էլ է արվում, ցանկացած տեխնիկական առաջընթացի դեպքում այս դիլեմայի առջև են կանգնում, և մասնագիտական շրջանակները փորձում են այդ խնդիրը լուծել: Մենք եթե պատրաստվում ենք երկիրը թվայնացման ճանապարհով առաջ տանել, մեր առջև կանգնում է կիբերանվտանգության խնդիրը, եթե չկարողանանք կիբերանվտանգության խնդիրը լուծել, պարզապես լրացուցիչ խնդիրներ կստեղծենք և ավելի խոցելի կդառնանք: Արհեստական բանականությունը լավագույն միջոցն է, որը թույլ չի տա, որ դառնանք կիբերանվտանգության զոհ»,- նշեց Խաչատուրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: