Թուրքիայում կրկին վնասել են Արշիլ Գորկու հիշատակին նվիրված շատրվանը

Լուրեր

10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
Բոլորը

Հայ նկարիչ Արշիլ Գորկու հիշատակին նվիրված շատրվանը, որը տեղադրված է Վան նահանգում, անհայտ անձանց կողմից վնասվել է, գրում է Duvar-ը։

Վանի Էդերմիթ շրջանի քաղաքապետարանը շատրվանը կառուցել է 2015 թվականին՝ շարունակելով Անատոլիական ավանդույթը՝ ոգեկոչելով հանգուցյալներին և ջուր տրամադրելով անցորդներին ու տեղի բնակիչներին։ Շատրվանը կառուցվել է այն ժամանակվա քաղաքապետ Սևիլ Ռոջբին Չեթինի նախաձեռնությամբ, որը ներկայացնում էր այժմ կազմալուծված քրդամետ «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունը։

Շատրվանի չորս կողմերը զարդարված էին Գորկու կյանքի մանրամասներով՝ թուրքերեն, հայերեն, քրդերեն և անգլերեն լեզուներով փորագրություննենրով, որոնցից յուրաքանչյուրից ջուր էր թափվում։ Շատրվանի ճարտարապետներն օգտագործել են տարածաշրջանի հատուկ քարերը, այն տեղադրվել է նախկինում Գորկու ընտանիքին պատկանող տան մոտ։

Հուշարձանը նախկինում ևս մի քանի անգամ հարձակումների է ենթարկվել, երբ քաղաքապետ Չեթինը պաշտոնանկ է արվել ու բանտարկվել ահաբեկչության մեղադրանքով։ Նրան փոխարինել է իշխանամետ պաշտոնյա, որը թույլ է տվել շատրվանը նորից ավերել։

Ժամանակի ընթացքում չորս կողմերի աղբյուրները վնասվել ու արգելափակվել են, Գորկու անունը՝ հեռացվել։ Վերջին միջադեպի ժամանակ Գորկու կյանքի պատմությունը ներկայացնող ցուցանակները հանվել ու անհետացել են։

Լրագրողների հարցին՝ ինչո՞ւ է ջուրը փակվել, քաղաքապետարանից ասել են, որ պատճառը ջրի անբավարար մակարդակն է։ Քաղաքապետարանի պաշտոնյաները հերքել են հուշարձանի վնասման մասին որևէ տեղեկություն։

Էմմա Չոբանյան