Ճապոնիայի աջակցությամբ Արյունաբանական կենտրոնը կհամալրվի նոր սարքավորումով

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

Առողջապահության նախարարությունում տեղի է ունեցել հայկական և ճապոնական կողմերի միջև պայմանագրի կնքման հանդիսավոր արարողությունը, ելույթներով են հանդես եկել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիման և Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը, հայտնում են ԱՆ մամուլի ծառայությունից:

Անահիտ Ավանեսյանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը օժանդակության համար․

«Ուռուցքաբանական հիվանդությունների ախտորոշման և բուժման կատարելագործումը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առաջնահերթություններից մեկն է, և մենք բարձր ենք գնահատում ճապոնացի գործընկերների աջակցությունը` որպես երկարամյա և արդյունավետ համագործակցության ևս մեկ օրինակ»,-նշել է նախարարը:

Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիման իր հերթին նշել է․
«Մենք լիահույս ենք, որ այս ծրագրով կնպաստենք Հայաստանի առողջապահական ոլորտի զարգացմանն ու մարդկանց կյանքի որակի բարելավմանը»,-նշել է Մասանորի Ֆուկուշիման։

Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանն ավելացրել է, որ պայմանագրով ձեռք կբերվի հոսքային ցիկլեր, ինչը կնպաստի պացիենտների ճշգրիտ ախտորոշմանն ու բուժման արդյունավետ կազմակերպմանը։
Նշենք, որ դրամաշնորհային նախագիծը կիրականացվի «Grassroots Human Security Project (GGP)» ծրագրի շրջանակներում։

Պայմանագրերի կնքման արարողությանը հաջորդել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Հայաստանում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիմայի հանդիպումը։ Քննարկվել են ընթացիկ ծրագրերն ու երկկողմ համագործակցության նոր հեռանկարները։