Ռազմական գործողությունը կանխելու հնարավորություն կա. Կուլեբան՝ Ռուսաստանի Դաշնության կողմից ներխուժման հավանականության մասին

Լուրեր

10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
Բոլորը

Ռուսաստանը ապակայունացնելու է Ուկրաինան, սակայն ռազմական գործողությունը կանխելու հնարավորություն դեռ կա. այս մասին ճեպազրույցում հայտարարել է արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան, գրում է РБК-Украина-ն։

Նրա խոսքով՝ Դոնբասում իրավիճակը փխրուն է, սակայն ծանր մարտեր չկան։
«Ռուսական զորքերի թիվն աճում է, բայց մենք կարծում ենք, որ այժմ Ռուսաստանի ծրագիրն է՝ օգտագործել ուժի սպառնալիքը՝ ներսից ապակայունացնելու Ուկրաինան, խուճապ սերմանել և ստիպել մեզ գնալ զիջումների», – ասել է Կուլեբան։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնության գլխավոր պլանը (ռազմական ներխուժումը) նախատեսում է ոչ միայն զորքերի կենտրոնացում, այլև՝ կիբերհարձակումներ և ապատեղեկատվության տարածում։

«Մեր կառավարության դիրքորոշումն այսպիսին է՝ Ռուսաստանի Դաշնության ապակայունացնող գործողությունները, ներառյալ կիբերհարձակումները, ապատեղեկատվությունը, տնտեսական ճնշումը, կրիտիկական ենթակառուցվածքների վրա հարձակումներն անխուսափելի են, դրանք արդեն տեղի են ունենում: Բայց մենք դեռ հնարավորություն ունենք կանխելու ռազմական գործողությունը»,- ասել է Կուլեբան։

Նախարարը նշել է, որ հիմնական առաջնահերթությունը Ռուսաստանին թույլ չտալն է իրականացնել իր հիմնական ծրագիրը։

«Ուկրաինան պատրաստ է ցանկացած սցենարի, մենք չպետք է ոչինչ բացառենք, բայց մենք հասկանում ենք, որ ռազմական գործողությունն այն է, ինչ նրանք դեռևս պահում են իրենց գրպանում։ Նրանք չեն դիմի դրան, քանի դեռ այլ տարբերակներ չեն օգտագործվել», – ասել է Կուլեբան։