Գյումրիում նոր գերեզմանատուն կկառուցվի․ քաղաքապետարանը 8 հեկտար հողատարածք է գնել

Լուրեր

10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Բոլորը

Գյումրու համայնքապետարանը իր ֆինանսական միջոցներով հարակից Շիրակ գյուղից ձեռք է բերել 8 հեկտար հողատարածք՝ նոր գերեզմանատուն կառուցելու նպատակով։ Դրանք գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ են, որոնց կարգավիճակն այժմ փոխվում է, դառնում են հատուկ նշանակության, որպեսզի կարողանան հուղարակավորություններ իրականացնել։

«Հավերժ հիշատակ» ՓԲԸ տնօրեն Էդուարդ Բաղրամյանը Factor.am-ի հետ զրույցում Գյումրու համայնքապետարանի նախաձեռնությունը մեկնաբանեց այսպես․ «Գիտեք, որ Գյումրի քաղաքն ունի թվով երեք գերեզմանոցներ, թիվ 1, թիվ 2 և «Շիրակ» գերեզամանոցն է՝ Շիրակ համայնքի հարևանությամբ գտնվող։

1-ին և 2-րդ գերեզմանոցները վաղուց համարվում են կիսափակ գերեզմաններ, որովհետև այնտեղ հողատարածքների հատկացում չի կատարվում, ընդամենը մնացել են ընտանեկան գերեզմանները, որտեղ հուղարկավորությունները շարունակվում են։

Գրեթե նույն վիճակին է հասել «Շիրակ» գերեզմանոցը, այն վաղուց արդեն իր տարածքներից դուրս է եկել և պատճառն այն է, որ չեն ունեցել համապատասխան տարածքներ՝ հուղարկավորությունները կազմակերպելու համար։
Դրա համար անցած տարի հունիս-հուլիս ամիսներին քաղաքապետարանի միջոցների հաշվին աճուրդով ձեռք ենք բերել 8 հեկտար հողատարածք։

Ի՞նչ է դա իրենց ներկայացնում, դրանք գտնվում են հյուսիսային և հարավային հատվածներում՝ ամեն մեկը 4 հեկտար է։ Կառավարության ծրագրով նախապատրաստվում ենք ունենալ օրինակելի գերեզմանոցներ, իսկ սա ենթադրում է, որ գերեզմանոցը պիտի ունենա իր ճանապարհները, անցուղիները՝ գեղեցիկ բարեկարգմամբ։ Անցյալում այդպես է եղել»։

Էդուարդ Բաղրամյանն անդրադարձավ նաև «Հուղարկավորությունների կազմակերպման մասին» կառավարության որոշման մեջ առաջարկվող փոփոխություններին, ըստ որի՝ գերեզմանատեղին տրամադրվելու է անվճար, վաճառվող հողատարածք չի լինելու, հուղարկավորվող մեկ անձի համար նախատեսված է 2,5 քառակուսի մետր հողատարածք՝ մեկ մետր լայնությամբ, իսկ ընտանեկան գերեզմանը չի կարող գերազանցել 12,5 քառակուսի մետրը, այսինքն՝ հինգ հոգուց ավելի չեն կարող հուղարկավորել։

Մեր զրուցակիցը Գյումրիի ամենաացավոտ խնդիրներից մեկը համարում է գերեզմանատեղիները զավթելը։ Ըստ նրա, միայն նորմալ գերեզմանատուն կառուցելով՝ կարող են պայքարել գերեզմաններում հողատարածքների զավթման, անհատների կողմից վաճառվող հողատարածքների, ապօրինի հուղարկավորությունների դեմ։

Արմիկ Մովսիսյան