ՆԱՏՕ-ն սպասում է Ռուսաստանի պատասխանին

Լուրեր

08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
Բոլորը

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի ղեկավար Ջերալդ Քոնոլին կարծում է, որ այն բանից հետո, երբ դաշինքը անվտանգության առաջարկներ է ուղարկել Մոսկվային, «այժմ Ռուսաստանի քայլի հերթն է»։

«ՆԱՏՕ-ն Ռուսաստանին առաջարկել է երկխոսության դրական ուղի: Ռուսաստանն այժմ պետք է ցույց տա իր պատրաստակամությունը նահանջելու անդառնալի ռազմական էսկալացիայի անդունդից և դրա հետևանքներից», – գրել է Քոնոլին Twitter-ում:

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջարկներին նախօրեին պատասխանել է Ռուսաստանին։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի խոսքով՝ դաշինքը պատրաստ է հնարավորինս շուտ սկսել Մոսկվայի հետ ռիսկերի նվազեցման, թափանցիկության, սպառազինությունների վերահսկման, հրթիռների տեղակայման, վարժանքների և միջուկային քաղաքականության քննարկումը։ Սթոլթենբերգը նաև կողմ է արտահայտվել Բրյուսելում և Մոսկվայում երկու կողմերի ներկայացուցչությունների աշխատանքի վերականգնման և Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի շրջանակներում շփումների շարքը շարունակելու անհրաժեշտությանը։

Միաժամանակ գլխավոր քարտուղարը նշել է, որ դաշինքն անընդունելի է համարում ՆԱՏՕ-ի չընդլայնման մասին Ռուսաստանի առաջարկը, դաշինքը կշարունակի հավատարիմ մնալ բաց դռների քաղաքականությանը։

 

Տաթև Ֆռանգյան