Ռուսաստան-ՆԱՏՕ ճգնաժամը Թուրքիայի համար «կրիտիկական թեստ է»․ վերլուծաբան

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Ուկրաինան ծառայում է որպես «կրիտիկական թեստ» Թուրքիայի համար, որը հայտնվել է ՌԴ-ի և Արևմուտքի միջև նոր հավասարակշռություն հաստատելու դիրքում։ Այս մասին գրում է Carnegie Europe-ի վերլուծաբան Մարկ Պիերինին, փոխանցում է «Ահվալ» գործակալությունը։

Վերլուծաբանը նշում է, որ Անկարան, ամենայն հավանակությամբ, կօգտագործի ռուս-ուկրաինական ճգնաժամը՝ ի ցույց դնելու իր ռազմական հնարավորությունները, ինչպես նաև քաղաքական հարաբերությունները և՛ Արևմուտքի, և՛ Ռուսաստանի հետ, սակայն՝ ոչ առանց «միջազգային հարթակում ռիսկերի»։

Նշվում է, որ Ռուսաստանը ռազմական տեխնիկա և ավելի քան 100․000-անոց զորք է տեղակայել Ուկրաինայի մոտ և շարունակում է զորքեր կուտակել՝ ավելացնելով ճնշումը ՆԱՏՕ-ի վրա։ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան էլ կապեր է պահպանում երկու երկրների հետ։

Անկարան Ռուսաստանից գնել է C-400 հակաօդային պաշտպանության համակարգեր և Ուկրաինային վաճառել Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքեր, ինչը Մոսկվայում զայրույթով է ընդունվել: Միաժամանակ, Անկարան առաջարկել է ծառայել որպես հակամարտության միջնորդ Մոսկվայի և Կիևի միջև։

Պիերինին գրում է, որ Անկարայի որոշումներն ուշադրությամբ դիտարկվելու են Մոսկվայում, Վաշինգտոնում, Բրյուսելում, եթե Ուկրաինա-Ռուսաստան ճգնաժամը սրվի։ Նա նաև վկայակոչում է Ուկրաիայի կողմից թուրքական «Բայրաքթար»-ների օգտագործումը, Թուրքիայի հնարավոր մասնակցությունը ՆԱՏՕ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին:

Ըստ վերլուծաբանի՝ Մոսկվայի հնարավոր քայլերը կարող են ներառել գործողություններ Ուկրաինայի կողմից օգտագործվող թուրքական արտադրության սարքերի դեմ, Թուրքիայի նկատմամբ տնտեսական հակապատժամիջոցները և Սիրիայում կոշտ դիրքորոշումը, որտեղ երկու երկրները պաշտպանում են հակառակ կողմերին։

Ըստ վերլուծաբանի՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների դեպքում Անկարան դեռ պետք է լուծի ռուսական C-400 խնդիրը, և երևում է, որ հավատարիմ դաշնակցի դեր է խաղում Ուկրաինայի ճգնաժամում՝ որպես ԱՄՆ-ի հետ կապերը շտկելու միջոց։

Էմմա Չոբանյան