Թուրքիան Ադրբեջանից գազի հավելյալ մատարարակում է խնդրում՝ Իրանից գազամատակարարման դադարեցման ֆոնին 

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Ադրբեջանը Թուրքիայից խնդրանք է ստացել գազի լրացուցիչ մատակարարումների վերաբերյալ՝ կապված Իրանից գազի մատակարարման տեխնիկական խնդիրների հետ։ Որոշում է կայացվել ավելացնել Թուրքիային մատկարարումները։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Ահմեդովը։ 

Իրանը Թուրքիա գազի ամենախոշոր մատակարարներից է։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ Իրանը 10 օրով դադարեցնում է գազամատակարարումը՝  տեխնիկական խնդիրների պատճառով։ Ավելի ուշ Թեհրանը հայտնեց, որ գազի մատակարարումը վերականգնվել է, սակայն Թուրքիայի կառավարությունը հերքում է այդ լուրերը և հատուկ պատվիրակություն է ուղարկել Իրան՝ իրավիճակը պարզելու համար։  

Նշենք, որ այս ամենի հետևանքով Թուրքիայի մի շարք արդյունաբերական ձեռնարկություններ դադարեցրել են արտադրությունը։ 

«Տեխնիկական խնդիրների ֆոնին, որոնք նկատվում են վերջին օրերին Իրանից Թուրքիա բնական գազի մատակարարման հետ կապված, թուրքական կողմը դիմել է Azerbaijan Gas Sales Company-ին է՝ հավելյալ ծավալներով գազ ներկրելու խնդրանքով։ AGSC-ն ներկայացնում է «Շահ Դենիզ» կոնսորցիումի մասնակից ընկերությունների խումբը: Թուրքիայից ստացված դիմումը քննարկվել է ընկերությունում։ Որոշում է կայացվել Թուրքիա արտահանվող գազի ծավալն ավելացնել առկա հնարավորությունների սահմաններում և առաջացող պահանջարկին համապատասխան»,- ասել է Ահմեդովը։ 

Էմմա Չոբանյան