Պարեկների կողմից Էրեբունու բաժին բերման ենթարկվածների մեքենայում թմրամիջոց կար
Հասարակություն
26.01.2022 | 16:25Հունվարի 19-ին, կեսգիշերն անց, պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկաններն Էրեբունու փողոցից, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Էրեբունու բաժին բերման ենթարկեցին 3 անձի՝ «Մերսեդեսով» հանդերձ․ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։
Բերման ենթարկվածներից մեկը մեքենայից ոստիկաններին ներկայացրեց 5 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված ու ատրճանակ՝ նախնական տվյալներով՝ գազային:
Նշանակվել են փորձաքննություններ:
Հանգամանքները պարզվում են։