«Ադրբեջանի տարածքների «օկուպացիայից ազատագրումն» ուրախացրել է Իրանին»․ Իրանի ԳՇ պետը՝ Ադրբեջանի ՊՆ ղեկավարին 

Լուրեր

14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
Բոլորը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Թեհրանում հանդիպել է Իրանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերիի հետ։ Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը։ 

Մասնավորապես, Իրանի ԳՇ պետն ասել է, որ Իրանն ու Ադրբեջանն ունեն շատ պատմական, կրոնական, լեզվական նմանություններ, և Իրանի նպատակն է՝ զարգացնել հարևանների հետ հարաբերությունները՝ դեմ լինելով որևէ օկուպացիայի։ 

«Մենք միշտ ուրախ ենք տեսնել մեր ադրբեջանցի եղբայրներին, քանի Իրանի ամբողջ ժողովուրդը մտերիմ է զգում Ադրբեջանի մուսուլման ժողովրդին»,- ասել է Բաղերին։ 

Անդրադառնելով օկուպացիայի դեմ Իրանի քաղաքականությանը՝ իրանցի բարձրաստիճան զինվորականն ասել է«Ադրբեջանի տարածքների «օկուպացիայից ազատագրումը», որը տեղի է ունեցել երեք տասնամյակ անց, ուրախացրել է Իսլամական հեղափոխության գերագույն հոգևոր առաջնորդին և Իրանի ժողովրդին»։

Հավելենք, որ Իրան կատարած երկօրյա այցի ընթացքում Զաքիր Հասանովը հանդիպելու է բարձրաստիճան ռազմական և քաղաքական գործիչների հետ։ Այցի հիմնական նպատակն է՝ զարգացնել ու խորացնել համագործակցությունը անվտանգության և պաշտպանության ոլորտներում։

Էմմա Չոբանյան