Ալեքսեյ Նավալնին և նրա համախոհները ներառվել են «ահաբեկիչների և ծայրահեղականների» ցուցակում

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, ինչպես նաև նրա մի քանի համախոհներ ներառվել են «Ռոսֆինմոնիթորինգի» ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում։ Այս մասին հայտնում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նավալնիից բացի՝ այս ցուցակում են Հակակոռուպցիոն հիմնադրամի (ФБК) իրավաբաններ Լյուբով Սոբոլը և Վյաչեսլավ Գիմադին, Նավալնիի թիմի հետաքննական բաժնի անդամ Գեորգի Ալբուրովը, ФБК-ի օպերատոր Պավել Զելենսկին, Տոմսկում Նավալնիի տարածաշրջանային շտաբի նախկին համակարգող Քսենիա Ֆադեևան, Ուֆայում Նավալնիի շտաբի նախկին համակարգող Լիլիա Չանիշևան, Արխանգելսկում Նավալնիի շտաբի նախկին համակարգող Եգոր Բուտակովը և ФБК նախկին աշխատակից Ռուսլան Շավեդդինովը։

Շավեդդինովը The Insider-ին պատմել է, որ ցուցակում ընդգրկվելն իր համար անակնկալ չէր։

«Դա բավականին սպասելի էր, քանի որ նրանց բոլոր գործողություններն ուղղված են եղել մեզ վրա ճնշումը շարունակելուն: Այսպիսով, մենք շարունակում ենք աշխատել՝ անկախ ամեն ինչից։ Գործընկերները, ովքեր ներառվել են այդ ցուցակում, նույնպես պատրաստվում են շարունակել իրենց աշխատանքը, նրանցից, ովքեր Ռուսաստանում են և ներգրավված են «ծայրահեղական» գործի մեջ, ավելի լուրջ խնդիրներ ունեն՝ որոշակի գործողությունների արգելման տեսքով։ Չգիտեմ՝ ինչու է այս ամենը տեղի ունեցել այսօր, գուցե դա պայմանավորված է պրեմիերայով (Նավալնիի մասին վավերագրական ֆիլմի – խմբ.), գուցե՝ ոչ»,- ասել է նա։