Կարմիր Շուկայում բնակիչները, ի նշան բողոքի, փակել են ադրբեջանցիների ճանապարհը

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա բնակավայրի բնակիչները երեկ որոշ ժամանակով փակել են գլխավոր ճանապարհը՝ ադրբեջանցիների ավտոմեքենաների շարասյունը կանգնեցնելու նպատակով։ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը Factor.am-ին հայտնեց, որ բնակիչներն այդկերպ իրենց վրդովմունքն են արտահայտել ադրբեջանական կողմից հնչող կրակոցներին։

ՄԻՊ-ը տեղեկացրեց, որ խնդիրները հարթվել են, բնակիչները բացել են ճանապարհը, սակայն, գատղնիք չէ, որ ադրբեջանական կողմը պարբերաբար է կրակում Կարմիր Շուկա-Թաղավարդ համայնքների ուղղությամբ: Երեկ ևս Կարմիր շուկայի ուղղությամբ կրակոցներ են հնչել։

«Հարակից ադրբեջանական դիրքրերից թեկուզ ահաբեկման և վախի մթնոլորտ ձևավորելու համար պարբերաբար կրակոցներ են հնչում։ Ադրբեջանական կողմը հիմնականում օդ կրակոցներ է արձակում, մեկ տարուց ավելի է՝ այդ իրավիճակում ենք։ Ադրբեջանական կողմի այդ գործողությունները համայնքի բնակչությանը վախեցնելու և ահաբեկելու նպատակ են հետապնդում։ Նման կարկոցներ պարբերաբար տեղի են ունենում ոչ միայն Կարմիր Շուկա-Թաղավարդ գյուղերի ուղղությումբ, այլև սահմանային դարձած համայքների մերձակայքում»,- մեկնաբանեց Արցախի ՄԻՊ-ը։

Հիշեցնենք՝ հունվարի 10-ին Ադրբեջանի զինված ուժերը հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից կրակահերթ էին բացել Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Թաղավարդ համայնքների ուղղությամբ: Համայնքային գործող մանկապարտեզի հարևանությամբ այրվել էր կայանված «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան։

 

Արփի Հակոբյան