«Գրանդ Քենդի»-ում ավազակային հարձակում կատարած անձանց ավտոմեքենայում թմրամիջոց է հայտնաբերվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
Բոլորը

Անցած շաբաթ ՀՀ ոստիկանությունն անդրադարձել էր «Գրանդ Քենդի» ընկերությունում կատարված ավազակային հարձակման դեպքին։ Դեպքի առթիվ տարածքային քննչական մարմնում քրեական գործ էր հարուցվել, որի շրջանակներում Շենգավիթի ոստիկանների ձեռնարկած բացահայտման միջոցառումներին միացան ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները։

Համատեղ ու հետևողական աշխատանքի շնորհիվ փաստական տվյալներ ձեռք բերվեցին ավազակությունը կատարած անձանց ինքնության վերաբերյալ, որոնք իրացվեցին հունվարի 18-ին։ Երևանի բնակիչներ, 30 և 34 տարեկան երկու տղամարդիկ հայտնաբերվեցին մայրաքաղաքի Շահամիրյանների փողոցում ու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեցին ու ձերբակալվեցին։

Հունվարի 22-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Շենգավիթի քրեական հետախույզները խուզարկել են նրանց «Մերսեդեսը»՝ հայտնաբերելով 10 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածներ, հոգեներգործուն դեղապատիճներ, թափանցիկ հեղուկով ու մեթադոն գրառմամբ սրվակ: Հայտնաբերվածն առգրավվել է։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։