Կիսատ աշխատավարձ, արձակուրդ՝ թղթի վրա․ ի՞նչ խնդիրների են բախվում աշխատողները Հայաստանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
Բոլորը

Աշխատավայրում գերծանրաբեռնվածություն, անհամապատասխան աշխատավարձ, արտաժամյա աշխատանքի համար վարձատրության բացակայություն, հանգստի ժամանակի խախտումներ․ սրանք ամենատարածված խնդիրներն են, որոնք նշել են քաղաքացիները՝ «Հանուն աշխատանքի. հաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում Արմավիրի զարգացման կենտրոն ՀԿ—ի կողմից Հայաստանի ամբողջ տարածքում վերջի ամիսներին իրականացրած հարցումների ժամանակ։

18-ամյա Իվետան աշխատանքի է ընդունվել Երևանի շոկոլադի գործարանում՝ որպես փաթեթավորող։ Բարձր աշխատավարձի ու տրանսպորտային ծախսերի փոխհատուցման վերաբերյալ խոստումները, սակայն, այդպես էլ մնացել են օդում կախված։

«Մոտեցա, խոսեցի այնտեղի կադրերի պատասխանատուի օգնականի հետ, ինձ ասացին, որ 160 հազար դրամ աշխատավարձ է, բացի այդ՝ օրական 2000 դրամ՝ տաքսու գումար։ Ես էլ աշխատանքից ոգևորված պատրաստակամություն հայտնեցի»,- Factor TV-ի հետ զրույցում պատմեց Իվետան։

8 օր անց, սակայն, պարզվել է, որ աշխատատեղը պետք է փակվի։ Արդեն հաջորդ ամիս ստացած աշխատավարձի չափը զարմացրել է ոչ միայն իրեն, այլև մյուս գործընկերներին։

«Մեզ տվեցին 7 օրվա համար շատ քիչ աշխատավարձ՝ 29 հազար 750 դրամ, տաքսու գումար ընդհանրապես չեն տվել»,- նշեց Իվետան։

Աշխատանքը եղել է գիշերային ժամերին։ Նշում է՝ 3 երթուղային է փոխել աշխատանքի հասնելու համար, հետադարձն էլ՝ գիշերվա ժամը 3-ին, գործընկերների հետ տաքսի են պատվիրել։ Աշխատավարձը ստանալուց հետո դիմել է գործարանի կադրերի բաժնի պատասխանատուներին՝ փորձելով պարզաբանում ստանալ, սակայն ապարդյուն։

«Ես իմ փաստաթղթերն ամեն օր տանում-բերում էի, հարցնում էի՝ երբ պետք է գրանցեք, իրենք ասում էին՝ կադրերի բաժինը պիտի անի, այստեղ չեբ: Տանում-բերում էին, ինչ-որ բաներ էին հորինում։ Ոմանց գրանցել են շատ վաղուց, երբ նրանք նոր էին աշխատանքի ընդունվել, ոմանց էլ չեն գրանցել»,- նշեց նա։

Իվետան որոշել է պաշտպանել իր իրավունքները․ արդեն դիմել է Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմին։ Դիմումը ներկայացրել է առցանց՝ կայքի միջոցով, սպասում է պատասխանի։

Factor TV-ն կապ հաստատեց Երևանի շոկոլադի գործարանի տնօրինության հետ՝ պարզաբանում ստանալու։ Ըստ գործարանի ներկայացուցչի՝ աշխատավարձը գործարքային է․ ինչքան աշխատել է, այդքան էլ վարձատրվել է։

Հարցին՝ ինչո՞ւ նախապես դա չի ասվել և այլ գումար է խոստացվել, գործարանի ներկայացուցիչը պատասխանեց․ «Նախ՝ մենք, որ գրում ենք որոշակի թիվ, այս շրջանակներում է լինելու, դա այն թիվն է, որը ձևավորվում է միջին-միջինից բարձր աշխատանք անելու դեպքում։ Ինքը, գուցե, շատ վատ է աշխատել, դանդաղ է աշխատել․․․ Այդ նախատոնական պիկը, երբ մենք ունեցել ենք, գիշերային հերթափոխ ենք սկսել աշխատացնել, հետո դա փակվել է»:

Մեկ այլ քաղաքացի, որը չցանկացավ իր անունը հրապարակել, արդեն 12 տարի է՝ աշխատում է «Արմոբիլ» անվտանգության ծառայության ընկերությունում։ Պնդում է՝ փաստաթղթերով ամեն ինչ նորմալ է, բայց երևէ արձակուրդ չի ունեցել։

«Գնում ենք իրենց մոտ, թուղթը տալիս են արագ, չես հասցնում կարդաս, ստորագրում ես, և այդ ժամանակ գումարը քարտին չի նստում արդեն, այնտեղ ես ստանում։ Այսինքն՝ իրենք փաստաթղթերով ցույց են տալիս, որ ես արձակուրդ եմ, բայց իրականում՝ ոչ»,- ասաց քաղաքացին։

Ընկերության աշխատակիցը նշում է՝ այսքան տարի առանց արձակուրդի աշխատելը չի կարող չազդել աշխատունակության վրա։

Արձակուրդի ձևակերպման, բայց փաստացի չտրամադրման դեպքերը բազմաթիվ են, նշում է հետազոտության հեղինակ, փորձագետ Տաթևիկ Ջհանյանը։ Հարցման պահին աշխատանք չունեցողների ամենամյա արձակուրդի իրավունքն ավելի հաճախ է խախտվել, քան աշխատանք ունեցողներինը։ Աշխատանք ունեցողների մոտ 1/3-ը չի ունեցել վճարովի արձակուրդ, իսկ աշխատանք չունեցողների 2/3-ը նախորդ աշխատավայրում չի ունեցել վճարովի արձակուրդ։

Փորձագետի խոսքով, սակայն, ամենատարածված խնդիրը, այնուամենայնիվ, մնում է չգրանցված աշխատողների հարցը։ Ըստ հետազոտության՝ հարցվածների 17%-ն աշխատում է առանց որևէ պայմանագրի։ Հաշվի առնելով, որ այդ պահին աշխատողները, գուցե, խուսափեն խոսել աշխատանքային պայմանագիր չունենալու մասին, ներկայացնենք մեկ այլ վիճակագրություն։ Երևանում աշխատանք չունեցող հարցվողների 44%-ը, իսկ մարզային քաղաքներում՝ 52%-ը չեն ունեցել աշխատանքային հարաբերությունների ձևակերպման որևէ գրավոր փաստաթուղթ նախկին գործատուների հետ։ Ինչպես երևում է թվերից՝ մարզերում նման մարդկանց թիվը 8%-ով ավելին է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անժելա Պողոսյան