Թաց սավանով փաթաթում, ժամկետանց դեղեր, հարկադիր կերակրում. ՄԻՊ-ը ներկայացրել է խնդիրները հոգեբուժարաններում

Լուրեր

15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
Բոլորը

Հոգեբուժարաններում ժամկետանց դեղորայքի հայտնաբերում, հարկադիր կերակրում է իրականացվել զոնդի միջոցով, կիրառվել են անթույլատրելի և օրենքով չնախատեսված զսպման միոջոցներ, օրինակ Սևանի հոգեբուժարանում կիրառվել է թաց և չոր փաթաթում, ինչ ենթադրում է սառը ջրով թրջված սավանով փաթաթում: Այս մասին այսօր ասել է ՄԻՊ Արման Թաթոյանը, որը ներկայացրել է նոր զեկույցը: Ըստ զեկույցի՝ վերջին 3 տարիներին հոգեկան առողջության պահպանման ոլորտում գրեթե ոչինչ չի փոխվել, իրավիճակն ու խնդիրները նույնն են, ինչ արձանագրվել էր 2017-18թթ-ին:

«Վիճակը նույնն է, սկսած կառավարության մակարդակով ոչ ճիշտ պետական քաղաքականությունից մինչև անփույթ վերաբերմունք, անուշադրություն հոգեկան առողջություն ունեցող մարդկանց նկատմամբ»,- նշեց Թաթոյանը:

Ըստ ՄԻՊ պատրաստած զեկույցի՝ պացիենտները հիմնականում ստանալով երկարատև ստացիոնար բուժում, գտնվում են հոգեբուժարաններում ու մեկուսանում են ընտանիքից, շրջապատից ու հասարակությունից: Մինչդեռ նրանց օգնությունն ու սպասարկումը չպետք է սահմանափակվի միայն հոգեբուժարաններով, պետք է հասանելի լինեն այլընտրանքային ծառայություններ: Բացի այդ, անգործունակ անձինք կորցրած են լինում իրենց խնամակալների հետ սոցիալական կապերը, ոմանք տեղյակ էլ չեն լինում, թե ովքեր են իրենց խնամակալները և նրանց սոցիալական միջավայրը սահանափակվում է այլ պացիենտներով: Ինչ վերաբերում է հարկադիր բուժման խնդիրներին, ապա չնայած 2020թ-ից ուժի մեջ են մտել փոփոխությունները, բայց խախտումները շարունակվում են: Օրինակ՝ Սևանում պահվել է 402 անձ, նրանցից 8-ի նկատմամբ է կիրառված եղել հարկադրանքի միջոց, մյուսները սեփական կամքով են բուժում ստանում, սակայն պարզ է դառնում, որ նրանք էլ հարկադրվում են, պահվում են իրենց կամքին հակառակ: Ավելին, ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են կեղծ ստորագրություններ կամ մարդիկ ստորագրել են` առանց իմանալու, թե ինչի տակ են ստորագրում: Արձանագրվել են նաև դեպքեր, երբ բաժանմունքի դռները եղել են կողպված և դրանք բացել են միայն աշխատակիցները, այսինքն ՝ հիվանդները կարողացել են դուրս գալ միայն հատուկ ժամերի, ինչը նշանակում է, որ նրանք այնտեղ պահվել են իրենց կամքին հակառակ:

«Խնդիրներ ունեցող անձանց հոժարակամ բուժումը շարունակում է կրել ձևական բնույթ: Խնդիրներ են ստեղծում նաև օրենսդրական կարգավորումները», – նշել է Արման Թաթոյանը:

Այցեր են իրականացրել Ավանի, Սևանի հոգեբուժարաններ, Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր և Վարդենիսի հոգենյարդաբանական տուն-ինտերնատ: Զեկույցում նշվում է, որ արձանագրվել են նաև դրական փոփոխություններ, սակայն դրանք դրվագային են և կապված են Առողջապահության նախարարության, մասնավորապես` գործող նախարարի հետ:

«Հոգեկան առողջության ոլորտի համակարգային խնդիրների լուծմանը համակարգային մոտեցում չի ցուցաբերվել, չկան ռազմավարական փաստաթղթեր, որ թույլ կտան խնդիրները կարգավորել միասնական քաղաքական շրջանակներում և պատշաճ հսկողություն իրականցել, հոգեկան առողջապահությունը կենտրոնացած է հիվանդանոցային հաստատություններում և գոյություն չունեն համայնքահեն ծառայություններ: Գլխավոր հարցերում չի վարվում միասնական քաղաքականություն: Վերլուծությունները իրականացրել են մեր մասնագետները և այս զեկույցը հիմնված է մասնագիտական սկզբունքների վրա»,- ընդգծել է օմբուդսմենը: