Ադրբեջանի հետ կապված կոռուպցիոն գործի շրջանակում խուզարկվել է ԱՄՆ կոնգրեսականի տունը․ Ադրբեջանի դեսպանը լքել է Վաշինգտոնը

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI) խուզարկել է դեմոկրատ կոնգրեսական Հենրի Կուելարի՝ Տեխաս նահանգում գտնվող բնակարանը դաշնային լայնածավալ հետաքննության մի գործով, որի հետքերը տանում են դեպի Ադրբեջան և կապված են նաև ամերիկացի որոշ գործարարների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այդ մասին հայտնում է ամերիկյան ABC News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Ըստ ABC News-ի՝ գործը հետաքննում է Վաշինգտոնի բարձրաստիճան դատախազը, բայց պարզ չէ՝ արդյոք հենց Կուելարն է Ադրբեջանի և ամերիկացի գործարար շրջանակների հետ առնչվող դաշնային հետաքննության հիմնական թիրախը:

Ամեն դեպքում, այն բանից հետո, երբ ՀԴԲ գործակալները խուզարկել են կոնգրեսականի՝ Լարեդո քաղաքում գտնվող բնակարանը, նրա օգնականը հայտարարել է, որ կոնգրեսականը «լիարժեքորեն կհամագործակցի ցանկացած հետաքննության շրջանակում»:

«Նա ուզում է համոզված լինել, որ կապահովվի արդարադատությունը և օրինականությունը», – ասել է Կուելարի օգնականը:

Ամերիկյան լրատվական հեռուստաալիքը նաև հիշեցրել է, որ Տեխասի 28-րդ ընտրատարածքից Ներկայացուցիչների պալատի անդամ ընտրված Կուելարը, որը Կոնգրեսում է 2005 թվականից, եղել է Կոնգրեսի Ադրբեջանի հարցերի հանձնախմբի համանախագահը: Նա բազմիցս հանդիպել է ադրբեջանցի պաշտոնյաների, այդ թվում՝ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովի հետ:

Իսկ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը այս դեպքի առնչությամբ Ֆեյսբուքում գրել է, որ Վաշինգտոնում Ադրբեջանի երկարամյա դեսպան Սուլեյմանովը ՀԴԲ գործակալների խուզարկությունից և ադրբեջանական կոռուպցիոն սխեմաների վերաբերյալ դաշնային խոշոր քրեական հետաքննությունից «մեկ քայլ առաջ» լքել է քաղաքը: Ըստ Վաշինգտոնի Հայ Դատի գրասենյակի՝ Նահանգներում Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների վերաբերյալ տեղեկությունը վաղուց «բաց գաղտնիք» է եղել վաշինգտոնյան շրջանակներում: