ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչ են արել Ադրբեջանին խուսափել հետագա լարվածությունից

Լուրեր

09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
Բոլորը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկի հետ միասին հունիսին տարածաշրջանում շրջայց են կատարել . այս մասին ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությունում:

Համանախագահների այցի գլխավոր նպատակը ապրիլի 28-ին Մոսկվայում արտգործնախարարների հանդիպումից հետո ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացում հետագա քայլերի ուղղությամբ կողմերի դիրքորոշումն ու հակամարտության գոտում իրավիճակը քննարկումն էր:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ Երևանում՝ հունիսի 10-ին, իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բաքվում՝ հունիսի 19-ին: Երկու երկրների մայրաքաղաքներում նրանք նաև խորհրդակցություններ են անցկացրել արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունիսի 12-ին մեկնել են Լեռնային Ղարաբաղի և հանդիպել են դե ֆակտո իշխանությունների հետ

Բաքվում  համանախագահներն իրենց խորը մտահոգությունն են հայտնել Ադրբեջան իրենց այցի նախօրեին հրադադարի վերջին խախտումների վերաբերյալ, որոնք շփման գծում զոհերի պատճառ են դարձել: Նրանք կոչ են արել Ադրբեջանի ղեկավարությանը խուսափել հետագա լարվածությունից:

Համանախագահները նշել են, որ նույն ուղերձն են հղում նաև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանություններին: Նրանք խրախուսել են կողմերին միջոցներ ձեռնարկել, որոնք կնվազեցնեն լարվածությունը շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջազգային սահմանին:

Համանախագահները հուլիսի 3-ին կայցելեն Վիեննա՝ Մինսկի խմբի անդամներին տեղեկություններ փոխանցելու համար: Նրանք նաև ծրագրում են շուտով կրկին հանդիպել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ՝ քննարկելու առաջիկա աշխատանքի ձևաչափերը: