Բլինքենը՝ Ժնևում Լավրովի հետ կայացած բանակցությունների մասին

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Ժնևում (Շվեյցարիա) այսօր տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը։ Ռուս դիվանագետից հետո հանդիպման արդյունքների մասին խոսել է նաև ԱՄՆ պետքարտուղարը։

Նա վստահեցրել է, որ ԱՄՆ-ը հավատարիմ է Ռուսաստանի հետ տարաձայնությունները դիվանագիտական ճանապարհով լուծելուն։

«Մենք բոլորս հավասարապես հավատարիմ ենք դիվանագիտության և երկխոսության ուղուն՝ փորձելով լուծել մեր տարաձայնությունները: Բայց մենք նաև պարտավորվում ենք, որ եթե դա անհնար դառնա, և Ռուսաստանը որոշի շարունակել իր ագրեսիան Ուկրաինայի դեմ, տալ միասնական, արագ և կոշտ պատասխան»,- ասել է նա։

Բլինքենը նշել է, որ Լավրովին հայտնել է ԱՄՆ-ի մտահոգությունը Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ ոչ միայն Ուկրաինայի, այլև աշխարհի այլ հատվածներում։ Նրա խոսքով՝ անվտանգության շուրջ բանակցությունները շարունակելու համար Ռուսաստանի Դաշնությունը պետք է դադարեցնի Ուկրաինայի դեմ ագրեսիան։

«Հիմնվելով մեր բանակցությունների վրա՝ ես հավատում եմ, որ մենք կարող ենք շարունակել աշխատանքը՝ համատեղ մշակելու փոխըմբռնման համաձայնագրեր, որոնք ապահովում են մեր փոխադարձ անվտանգությունը: Բայց դա կախված է նրանից՝ արդյո՞ք Ռուսաստանը կդադարեցնի իր ագրեսիան Ուկրաինայի դեմ: Այսպիսով, սա ընտրություն է, որի առջև կանգնած է Ռուսաստանը»,- ասել է Բլինքենը:

Այդ կապակցությամբ նա Լավրովին առաջարկել է ռուսական զորքերը հետ քաշել Ուկրաինայի հետ սահմանից, ինչը կհաստատի ներխուժման ծրագրերի բացակայությունը։ Ի պատասխան՝ ՌԴ ԱԳՆ ղեկավարը վստահեցրել է, որ Մոսկվան Ուկրաինա ներխուժելու պլաններ չունի։

Ընդհանուր առմամբ, Բլինքենը Լավրովի հետ բանակցություններն անկեղծ է անվանել։

«Նախարար Լավրովի հետ այսօրվա քննարկումը եղել է անկեղծ և առարկայական»,- ասել է Պետքարտուղարության ղեկավարը՝ նշելով, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը փոխադարձ մտահոգությունները հասկանալու «հստակ ճանապարհի» վրա են։

Բլինքենը հաստատել է, որ ԱՄՆ-ն հաջորդ շաբաթ գրավոր կներկայացնի իր անվտանգային մտահոգությունները, իսկ հետո նոր հանդիպում կարող է տեղի ունենալ։

«Այսօրվա քննարկումների հիման վրա նախարար Լավրովը և ես համաձայնեցինք, որ դիվանագիտական գործընթացի շարունակությունը կարևոր է: Ես նրան ասացի, որ առաջիկա օրերին մեր գործընկերների և դաշնակիցների հետ խորհրդակցություններից հետո ակնկալում ենք, որ կկարողանանք կիսել մեր մտահոգություններն ու գաղափարները Ռուսաստանի հետ ավելի մանրամասն, իսկ գրավոր՝ հաջորդ շաբաթ։ Եվ մենք պայմանավորվեցինք դրանից հետո հետագա քննարկումներ ունենալ»,- ասել է ամերիկացի դիվանագետը։

Նա վստահեցրել է, որ այսօրվա հանդիպման արդյունքներով հետագա համաձայնագրերի տեղ կա, մասնավորապես՝ սպառազինությունների վերահսկման և ռիսկերի նվազեցման այլ միջոցների վերաբերյալ, և հույս ունի, որ դրանով հնարավոր կլինի վերացնել որոշ մտահոգություններ, որոնք արտահայտվել են թե՛ Ռուսաստանի, թե՛ Միացյալ Նահանգների կողմից։

Տաթև Ֆռանգյան