Լոնդոնը կարող է հավելյալ հարյուրավոր զինվորականներ ուղարկել Բալթյան երկրներ և Լեհաստան

Լուրեր

10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
Բոլորը

Ուկրաինայի հետ սահմանի մոտ ռուսական զորքերի առկայության պատճառով Միացյալ Թագավորության կառավարությունը դիտարկում է Բալթյան երկրներ և Լեհաստան հավելյալ հարյուրավոր զինվորականներ ուղարկելու հնարավորությունը։ Այս մասին գրել է The Times-ը՝ հենվելով Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարության իրազեկ աղբյուրի տեղեկատվության վրա և բացատրելով, որ այս քայլը նպատակ ունի զսպել Ռուսաստանին։

Ներկայում 830 բրիտանացի զինվորականներ են տեղակայված Էստոնիայում, ևս 140-ը՝ Լեհաստանում՝ ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակում։ Եթե Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնակիցները բախվեն իրենց սահմանին ռուսական զորքերի ներկայության ավելացմանը, ապա այնտեղ կարող են արագորեն լրացուցիչ ստորաբաժանումներ տեղակայվել, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

The Times-ի փոխանցմամբ՝ մոտ 100 բրիտանացի զինվորներ ներկայում գտնվում են Ուկրաինայում՝ ուսումնական առաքելությամբ։ Վերջերս ևս 30-ն ուղարկվել են՝ ուկրաինացի զինվորներին սովորեցնելու, թե ինչպես պետք է օգտագործել հակատանկային հրթիռները, որոնք Լոնդոնը տրամադրել է Կիևին:

Մինչ այդ, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը նախազգուշացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ «մեծ ռազմավարական սխալ» թույլ չտալ։

«Կրեմլը պատմությունից դասեր չի քաղել: Ներխուժումը ձեզ միայն կքաշի սարսափելի ճահճի մեջ և կհանգեցնի մարդկային կորուստների, որոնք համեմատելի կլինեն այն բանի հետ, ինչ մենք տեսանք խորհրդային-աֆղանական պատերազմում և Չեչնիայի հակամարտությունում»,- ասել է նա Սիդնեյ կատարած այցի ժամանակ:

Տաթև Ֆռանգյան