ՌԴ-ն և Ուկրաինան ջերմորեն են վերաբերվում Թուրքիայի միջնորդությանը. Reuters

Լուրեր

10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Բոլորը

Ե՛վ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան բաց են Թուրքիայի միջնորդության համար՝ երկու երկրների միջև լարվածության նվազման նպատակով, ինչը դեռ նոյեմբերին առաջարկվել է Անկարայի կողմից։ Այս մասին Reuters-ին հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը։

Թուրքիան նաև բանակցություններ է վարում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հաջորդ հանդիպումը հյուրընկալելու համար, որի ընթացքում քննարկվելու է Դոնբասի հարցը։ Այս մասին լրատվամիջոցին անանունության պայմանով հայտնել են աղբյուրները։

Դեռևս որևէ ամսաթիվ չի նշվում Ստամբուլի հանդիպման համար, սակայն ակնկալվում է Ռուսաստանի, Ուկրաինայի և Մինսկի խմբի ու Դոնբասի ներկայացուցիչների մասնակցությունը։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն իր հերթին ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ նման հանդիպման նախապատրաստություն չկա։

Արևմտյան երկրները ենթադրում են, որ Ռուսաստանը նոր հարձակում է պատրաստում Ուկրաինայի դեմ, ինչը Մոսկվան հերքում է։

«Ե՛վ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան ջերմորեն են վերաբերվում Թուրքիայի միջնորդությանը»,- ասել է գործակալության աղբյուրը։

Թուրքիան լավ հարաբերություններ ունի Կիևի և Մոսկվայի հետ, սակայն դեմ է Ռուսաստանի քաղաքականությանը Սիրիայում և Լիբիայում, ինչպես նաև Ղրիմի բռնակցմանը։

Ուկրաինան ավելի վաղ ողջունել էր Թուրքիայի ներգրավվածությունը բանակցություններում։ Զելենսկին նոյեմբերին ասել էր, որ խնդրել է Էրդողանին՝ Պուտինին փոխանցել բանտարկյալների ցուցակը՝ հնարավոր փոխանակման համար։ Ուկրաինան նաև Թուրքիայից անօդաչու թռրող սարքեր է գնել, ինչը Մոսկվայի դժգոհությունն է հարուցել։

Թուրքիան երկու ամիս առաջ ասել էր, որ պատրաստ է միջնորդ լինել երկու երկրների միջև ճգնաժամը հաղթահարելու հարցում, ինչն այն ժամանակ Մոսկվան մերժեց։

Էմմա Չոբանյան