Քննարկվել են Հայաստանի և ՄԹ-ի փոխգործակցության հնարավորությունները Կրոնական ազատության միջազգային դաշինքի շրջանակում

Լուրեր

30.03.2026 | 11:48
Ջորջիո Պուլասն Արման Ծառուկյանին վճարել է պարտված գրազը՝ 10 հազար դոլար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2026 | 11:40
Բացվել է Հովհաննես Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի անվանատախտակը
30.03.2026 | 11:28
Բոգոտա․ Էլինա Ավանեսյանը պարտվել է որակավորման փուլում
30.03.2026 | 11:24
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ամերիկյան համալսարանում դասերը մարտի 30-ին կանցկացվեն առցանց
30.03.2026 | 11:11
Լիբանանում ՄԱԿ-ի մեկ խաղաղապահ է զոհվել, ևս մեկը՝ ծանր վիրավորվել
30.03.2026 | 11:05
Մարգահովիտ բնակավայրում գազ չի լինի
30.03.2026 | 10:51
Ծանրամարտի ԵԱ․ Հայաստանի հավաքականների վերջնական կազմերը հայտնի են
30.03.2026 | 10:45
Թրամփը հայտարարել է, որ կարող է հեշտությամբ գրավել Իրանի Խարգ կղզին և կցանկանար «վերցնել Իրանի նավթը»
30.03.2026 | 10:37
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
30.03.2026 | 10:25
Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
30.03.2026 | 10:14
Հրդեհ ավտոտնակում․ կա տուժած
30.03.2026 | 10:00
Իրանի ԱԳ նախարարը հայերենով շնորհակալություն է հայտնել Հայաստանին մարդասիրական օգնության համար
30.03.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ մարտի 30-ի դրությամբ
30.03.2026 | 09:33
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով բեռնատարների համար
29.03.2026 | 22:16
Հրդեհ ավտոմեքենայում․ տուժածներ չկան
Բոլորը

Հունվարի 20-ին տեղի է ունեցել դեսպան Վարուժան Ներսեսյանի հանդիպումը Կրոնի և հավատքի ազատության հարցերով Միացյալ Թագավորության վարչապետի հատուկ բանագնաց Ֆիոնա Բրյուսի հետ. տեղեկացնում են ՄԹ-ում ՀՀ դեսպանությունից:

Զրուցակիցները խորհրդանշական են համարել իրենց հանդիպումը՝ ՀՀ-ի և ՄԹ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի օրը։

Հանդիպման ընթացքում դեսպանը ներկայացրել է քրիստոնեական հավատի կարևորությունը հայ ժողովրդի համար՝ ընդգծելով, որ դարեր շարունակ հավատքը և հայ եկեղեցին համախմբող դերակատարում են ունեցել մեր պատմության ընթացքում։

Դեսպանն անդրադարձել է նշված բնագավառում առկա մարտահրավերներին և խնդիրներին, որոնց բախվում է Հայաստանը մեր տարածաշրջանում։

Կողմերը քննարկել են մարդու իրավունքներին և հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր։

Քննարկվել է Հայաստանի և ՄԹ-ի փոխգործակցության հնարավորությունները Կրոնական ազատության միջազգային դաշինքի շրջանակներում, որի գլոբալ գագաթնաժողովը նախատեսված է այս տարվա հուլիսին Լոնդոնում։