ՌԴ Պետդուման պատրաստ է քննարկել ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ճանաչման հարցը․ Վոլոդին

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Պետդուման պատրաստ է քննարկել կոմունիստների կողմից ներկայացված բանաձևի նախագիծը, որով առաջարկվում է դիմում ուղարկել Ռուսաստանի նախագահին՝ Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետությունները որպես անկախ պետություններ ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ։ Այս մասին հայտնել է ՌԴ խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Քննարկման առաջարկվող հարցը շատ լուրջ է և պատասխանատու: Այդ առումով ճիշտ կլինի հաջորդ շաբաթ խորհրդակցություններ անցկացնել խմբակցությունների ղեկավարների հետ և քննարկել այս նախաձեռնությունը»,- գրել է Վոլոդինը իր Telegram ալիքում։

Խորհրդակցությունների արդյունքներով, ըստ նրա, հարցը կարող է քննարկվել Պետդումայի խորհրդում։

Վոլոդինի խոսքով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անտեսում է մինսկյան պայմանավորվածությունները, իսկ ՆԱՏՕ-ն «ուզում է օկուպացնել Ուկրաինան»։

«Ե՛վ մեկը, և՛ մյուսը կարող են վերածվել ողբերգության: Մենք դա չպետք է թույլ տանք: Մի բան բացարձակապես պարզ է՝ ԴԺՀ-ում և ԼԺՀ-ում մեր քաղաքացիների և հայրենակիցների անվտանգությունն ապահովելու լուծումներ պետք է փնտրել»,- ասել է Պետդումայի խոսնակը:

Տաթև Ֆռանգյան