ՀԴԲ-ն խուզարկել է ամերիկացի կոնգրեսականի տունը՝ Ադրբեջանի հետ կապված հետաքննության շրջանակում

Լուրեր

29.10.2026 | 16:25
Իրանը հայտնում է, որ Հորմուզի նեղուցում ծովային ականների բախվելուց հետո երեք լցանավ է հրդեհվել
29.10.2026 | 16:19
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
29.10.2026 | 16:16
«Գոլդ» սերիայով կենսաչափական անձնագրերը կվաճառվեն թանկ գնով
29.10.2026 | 16:10
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը` ՈւՂԻՂ
29.10.2026 | 16:09
Ըմբիշ Վազգեն Թևանյանն առաջին անգամ դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ
29.10.2026 | 16:03
ՌԴ-ն և Ուկրաինան ականազերծում են Օլեշկի տանող ճանապարհները և պատրաստվում մարդասիրական օգնության փոխանցմանը
29.10.2026 | 15:55
Հայաստանում սպասվում են անձրևներ և ամպրոպ․ հոկտեմբերի 30-ին տեղումները որոշ շրջաններում հորդառատ կլինեն
29.10.2026 | 15:51
UFC-ն թարմացրել է անկախ քաշային կարգից դասակարգման աղյուսակը
29.10.2026 | 15:46
Դատարանի որոշմամբ Արգավանդի նախկին համայնքապետի որդուն վաճառված հողամասը կվերադարձվի համայնքին
29.10.2026 | 15:43
Երևան-Մինվոդի ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել և վերադարձել «Զվարթնոց»
29.10.2026 | 15:37
ՌԴ ԶՈՒ-ն Դնեպրում էլեկտրագնացքի է հարվածել․ զոհվել է 13 մարդ
29.10.2026 | 15:36
Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ
29.10.2026 | 15:29
Փաշինյանը շնորհավորել է դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանին ծննդյան 80-ամյակի առթիվ
29.10.2026 | 15:19
Իսպանիայում եռօրյա սուգ է սկսվել գնացքների մահաբեր վթարից հետո․ երկրում բողոքի ցույց է անցկացվել
29.10.2026 | 15:10
Փաշինյանն աջակցել է ՔՊ-ականներին ԱԺ-ում ծեծկռտուքի հետ կապված // Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI) խուզարկել է դեմոկրատ կոնգրեսական Հենրի Քուելարի տունը և Թեխասում նախընտրական գրասենյակը՝ Ադրբեջանի և մի շարք ամերիկացի գործարարների հետ կապված դաշնային լայնածավալ հետաքննության շրջանակում։ Այս մասին ABC News-ին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։

Դաշնային մեծ ժյուրին Վաշինգտոնում քննում է այս հարցը, սակայն պարզ չէ՝ արդյո՞ք Քուելարը հետաքննության թիրախում է։

Այն բանից հետո, երբ ՀԴԲ-ի գործակալները խուզարկություն են իրականացրել Լարեդոյում Քուելարի տանը, կոնգրեսականի օգնականը հայտարարություն է տարածել, որ նա կհամագործակցի ցանկացած հետաքննության ։

«Նա հավատարիմ է արդարադատության և օրենքի գերակայության պահպանմանը»,- ասվում է հայտարարության մեջ:

Իր հերթին ՀԴԲ-ի խոսնակը հայտարարել է, որ կոնգրեսականի տանն ու գրասենյակում ցանկացած գործողություն լիազորված է դատարանի կողմից։

Քուելարը, որը ներկայացնում է Թեխասի 28-րդ կոնգրեսական շրջանը, Կոնգրեսում է 2005 թվականից։ Վերջին տարիներին նա Կոնգրեսի Ադրբեջանի հարցերով հանձնախմբի նախագահն էր և հաճախ էր հանդիպում Ադրբեջանի պաշտոնյաների, այդ թվում՝ Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովին։

Նշենք, որ Սուլեյմանովն այժմ Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանն է։

Անցած տարվա ընթացքում Քուելարը հաճախ է քննադատել Ջո Բայդենի վարչակազմին սահմանի հետ կապված քաղաքականության համար։

ՀԴԲ-ի խոսնակն ու Արդարադատության դեպարտամենտը հրաժարվել են մեկնաբանել այդ պատմությունը։

Էմմա Չոբանյան