Արաբական կոալիցիան կրկին հարվածներ է հասցրել Եմենի մայրաքաղաքին

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Արաբական կոալիցիան՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, հունվարի 20-ին կրկին հարվածներ է հասցրել Եմենի մայրաքաղաք Սանային, հաղորդում է EADaily-ն։

Կոալիցիան պնդում է, որ հարվածներ է հասցրել Սանայում տեղակայված ռազմական օբյեկտներին։ Այն նաև Բայդա նահանգում բալիստիկ հրթիռի արձակման կայան է ոչնչացրել։

Բացի այդ, Սաուդյան Արաբիան և նրա դաշնակիցները ռմբակոծել են Հոդեյդա նավահանգիստը, որտեղ գտնվում են Անսար Ալլահի (հութիների) իրանամետ շարժման օբյեկտները։ Կոալիցիան պնդում է, որ հութիներն օգտագործում են Հոդեյդան իրանական զենք տեղափոխելու համար, իսկ ծովահեններն ու հանցագործ տարրերը տեղակայված են հենց նավահանգստում:

Հիշեցնենք, որ հութիներն ահաբեկչական հարձակում էին իրականացրել ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիում: Անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երեք մարդ էր զոհվել, վեցը՝ վիրավորվել։ Աբու Դաբիի ոստիկանությունը հայտնել էր, որ մահացածներից մեկը Պակիստանի քաղաքացի է, երկուսը՝ Հնդկաստանի։

Տաթև Ֆռանգյան