ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել չորս բելառուսների՝ Ryanair-ի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի գործով

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Միացյալ Նահանգների դատական իշխանությունները մեղադրանք են առաջադրել Բելառուսի չորս քաղաքացիների՝ անցյալ տարի Ryanair ավիաընկերության ինքնաթիռի հարկադիր վայրէջքի գործով։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Արդարադատության նախարարությունը։

«Բելառուս պաշտոնյաները կեղծել են սպառնալիքի մասին տվյալները, որպեսզի ստիպեն ինքնաթիռին փոխել երթուղին և վայրէջք կատարել Մինսկում՝ Վիլնյուսի փոխարեն: Ինքնաթիռը Մինսկ վերաուղարկելու նպատակը բելառուս լրագրողին և քաղաքական ակտիվիստին ձերբակալելն էր»,- պարզաբանել են նախարարությունից։

ԱՄՆ Արդարադատության նախարարությունը «օդային ծովահենության» մեղադրանք է առաջադրել «Բելաէրոնավիգացիայի» ղեկավար Լեոնիդ Չուրոյին, նրա տեղակալ Օլեգ Կազյուչիցին և Բելառուսի հատուկ ծառայությունների երկու աշխատակցի։ Չորսն էլ, ինչպես նշում են լրատվամիջոցները, այժմ Բելառուսի տարածքում են։

Հիշեցնենք՝ անցած տարվա մայիսի 23-ին Բելառուսի օդային տարածքում երկրի ռազմաօդային ուժերը, հայտարարելով, թե ինքնաթիռում տեղադրված ռումբի մասին տեղեկություն են ստացել, ստիպել են Աթենք-Վիլնյուս կանոնավոր չվերթն իրականացնող Ryanair ավիաընկերության օդանավին վայրէջք կատարել Մինսկի միջազգային օդանավակայանում՝ ընդդիմադիր լրագրող և բլոգեր Ռոման Պրոտասևիչի ձերբակալության նպատակով։

Հունվարի սկզբին Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը (ICAO) եզրակացրել է, որ Ryanair ավիաընկերության ինքնաթիռում ռումբի մասին հաղորդագրությունը, որը անձնակազմին ստիպել էր վայրէջք կատարել Մինսկում անցյալ տարվա մայիսին, կեղծ է եղել:

Տաթև Ֆռանգյան