Թուրքիայի ԱԳՆ-ն դուրս է մնացել քաղաքականության մշակումից, այն վերածվել է Էրդողանի կուսակցության գաղափարական կոմիսարիատի․ թուրք դիվանագետ

Լուրեր

29.07.2026 | 14:27
Զելենսկին հայտնել է Ռյազանի և Պերմի նավթավերամշակման գործարաններին հարվածների մասին
29.07.2026 | 14:18
Հայտնի է՝ որքան գումար է առաջարկել «Ռեալը» Ռոդրիի տրանսֆերի համար
29.07.2026 | 14:07
Հորդանանն իրանական 5 հրթիռ է որսացել, մինչ Թեհրանը հայտնել է ԱՄՆ բազային հարվածելու մասին
29.07.2026 | 14:06
Մարտունիում բացվել է ավագ սերնդի ժամանցի և զբաղվածության «Գտնված երազ» ակումբը
29.07.2026 | 13:58
Վարդավառի ջրոցին «ագրեսիա» էր որակել. ռուս բլոգերի նկատմամբ վարույթ է նախաձեռնվել
29.07.2026 | 13:50
Wildberries-ը սկսել է պահեստային տարածքներ փնտրել Ղազախստանում՝ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների ֆոնին
29.07.2026 | 13:42
Խաբիբ Նուրմագոմեդովը և Քոնոր Մաքգրեգորը հրավիրվել են Ռոնալդուի հարսանիքին
29.07.2026 | 13:34
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
29.07.2026 | 13:27
Միջադեպի մասին մամուլից եմ տեղեկացել. Ղալումյանը՝ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքի մասին
29.07.2026 | 13:19
Մարկ Կուկուրելյան ԱԱ-2026-ին նվիրված դաջվածք է արել. ԼՈՒՍԱՆԿԱՐ
29.07.2026 | 13:11
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը բարձրացրել է «դրականի»
29.07.2026 | 13:05
Հայաստանի ըմբշամարտի հավաքականի մարզիչը Բաքվում խոսել է առաջնության ընթացքից
29.07.2026 | 13:01
Խուդաթյանը` գազի մատակարարման շուրջ Իրանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:57
ԱԺ հետագա անելիքներն ենք քննարկելու, հանձնաժողովների նախագահներ ընտրենք. Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:45
Թրամփը և Նեթանյահուն շաբաթներ տևած լարվածությունից հետո «շատ լավ» հանդիպում են անցկացրել
Բոլորը

Թուրքիայի ԱԳ նախարարությունը վերածվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության գաղափարական կոմիսարիատի։ Այս մասին T24 news-ի հետ հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Նամըք Թանը, գրում է «Ահվալ» գործակալությունը։

«Թուրքիայի արտաքին քաղաքականության ամենակարևոր խնդիրներից մեկն այսօր այն է, որ գրեթե բոլոր որոշումները մեկ մարդ՝ նախագահն է ընդունում։ Սա լուրջ թերություններ ունի։ Արտաքին քաղաքականությունն, անձնական պատճառներով որոշելը կանխատեսելի չէ։ Այն ռիսկեր ու անապահովություն է պարունակում։ Այն հեռացնում է իրական դաշնակիցներից ու ընկերներից, և դու չես կարող միայնությունից խուսափել»,- ասել է Թանը։

Նա նշել է, որ Էրդողանի ԱԶԿ-ի գլխավոր քաղաքական նպատակը երկիրը պոպուլիստական հասկացություններով կառավարելն է, ինչի էլ օգտագործում են բոլոր հնարավոր միջոցները՝ ամեն գնով հանրության աջակցությունը ստանալու համար, և օգտագործում են մարդկանց դժգոհությունները իրենց սեփական շահերի համար։ Ըստ Թանի՝ ԱԳՆ-ն այժմ վերածվել է միջազգային հաղորդակցության գործակալության։

Դիվանագետն ասել է, որ վերջին մի քանի տարիներին 25 նախկին քաղաքական գործիչներ նշանակվել են դեսպաններ և շատ նախկին նախարարներ, խորհրդարանի պատգամավորներ և նրանց հարազատներն արտերկրում են պաշտոններ ստացել։

Նամըք Թանը նշել է, որ պոպուլիստական քաղաքական գործունեությունը բացասական հետևանքներ է ունեցել տարածաշրջանային ու գլոբալ կայունության վրա, քանի որ Թուրքիայի կառավարությունը հեռացել է ժողովրդավարական նորմերից, փափուկ ուժը դիվանագիտության մեջ փոխարինվել է կոշտ ուժով։

«Միջազգային ասպարեզում Թուրքիան սկսել է հիշատակվել ռազմական հզորության տեսակետից։ Արդյունքում, երկրի գլոբալ իմիջը վատթարացել է, և երկար ժամանակ կպահանջվի վերականգնման համար»,- ասել է Թանը՝ նշելով, որ եթե Թուրքիայի քաղաքական ղեկավարությունը լսեր նախարարության պրոֆեսիոնալ անձնակազմի կանխատեսումներն ու առաջարկությունները, կհասկանար, որը երկիրը կարող է միայնության մեջ ընկնել և անհրաժեշտ քայլեր կձեռնարկեր՝ դա կանխելու համար։

Էմմա Չոբանյան