Բաքուն չի ցանկանում իր զորքերը դուրս բերել ՀՀ տարածքից․ Բայրամովը խոսել է առանց նախապայմանների դելիմիտացիայի մասին

Լուրեր

14.09.2026 | 10:46
Օմանը հետաձգել է Հորմուզի նեղուցի շուրջ Իրանի և տարածաշրջանի երկրների հետ բանակցությունները
14.09.2026 | 10:44
Չեմ պատրաստվում հրաժարական տալ, շատ տափակ հումոր էր․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:35
Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը 10 օրով կդադարեցվի
14.09.2026 | 10:21
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա․ Սոչիում հինգ մարդ է վիրավորվել
14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
Բոլորը

Բաքուն կրկին հայտարարել է, որ չի պատրաստվում իր զորքերը դուրս բերել ՀՀ սուվերեն տարածքից։

Մասնավորապես, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Վիեննայում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հետ հանդիպմանն ասել է, որ հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիան պետք է իրականացվի առանց որևէ նախապայմանի, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Նախարարը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի դելիմիտացիան կարևոր տարր է երկու երկրների հարաբերությունների կարգավորման, և Ադրբեջանը հանդես է գալիս այդ գործընթացի հրատապ մեկնարկի օգտին։ Նշվել է, որ այդ հարցին Հայաստանի մոտեցումը, այդ թվում՝ Հայաստանի ցուցաբերած դիրքորոշումն ու նրա մի շարք նախապայմանները դելիմիտացիայի գործընթացի մեկնարկի համար, բացարձակ անընդունելի են։ Գլխավոր քարտուղարին է ներկայացվել, որ Ադրբեջանը հանդիսանում է դելիմիտացիայի գործընթացի մեկնարկի կողմնակից՝ առանց որևէ նախապայմանի»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։
Հավելենք, որ ավեի վաղ ևս Բայրամովը նման հայտարարություն էր արել:

Ջեյհուն Բայրամովի այս հայտարարությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ Ադրբեջանն իրականում չի ցանկանում Հայաստանի հետ սահմանների դելիմիտացիա իրականացնել, կատարել արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ հրաժարվելով իր զորքերը դուրս բերել ՀՀ սուվերեն տարածքից, որտեղ ադրբեջանցիները գտնվում են 2021թ․ մայիսի 12-ից։

Նշենք, որ այդ պայմանավորվածությունները ձեռք էին բերվել անցյալ տարվա նոյեմբերի 26-ի Սոչիի և դեկտեմբերի 14-ի Բրյուսելի հանդիպումներում։ Մասնավորապես, զորքերի հետքաշման մասին ասվում է ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքներով հրապարակված եվրոպական կողմի հայտարարության մեջ։

Հավելենք՝ նախօրեին էլ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ-ում հայտարարել է, որ հայկական կողմը Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի ապաէսկալացիային, լարվածության նվազմանը, անվտանգության և կայունության մակարդակի բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումների փաթեթ է նախապատրաստել և փոխանցել ինչպես ռուսական կողմին, այնպես էլ, ռուսական կողմի միջնորդությամբ, Ադրբեջանին, և սպասում է պատասխանի։

Էմմա Չոբանյան