Պարեկային ծառայություն մայրուղիների վրա էլ ենք իրականացնելու. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
20.01.2022 | 12:00Հայաստանում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունն ընդլայնվում է, նախատեսվում է ծառայության ապահովում մարզային մայրուղիների վրա: Կառավարության նիստում այս մասին նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր բոլոր մայրուղիներում արդեն որոշակի պարբերականությամբ ծառայություն է իրականացվելու: Մենք վստահ ենք լինելու, որ կոնկրետ կիլոմետրի վրա ունենք վերակարգ և անհրաժեշտության դեպքում կոնկրետ վայրում կլինի պարեկային ոստիկանության ներկայացուցիչ»,- ասաց վարչապետը: