Ռուսաստանի համար աղետ կլինի․ Ջո Բայդենը կրկին նախազգուշացրել է Պուտինին

Լուրեր

18.12.2025 | 22:49
Համբերությունը սպառվում է. Թուրքիան զգուշացրել է Սիրիայի քրդական ուժերին
18.12.2025 | 22:33
Եվրախորհրդարանի բանաձևը Բաքվի դեմ. ազատել ՀՀ-ի կապերի մեջ մեղադրվող Սամեդովին և Աբիլովին, բոլոր քաղբանտարկյալներին, դադարեցնել բռնաճնշումները
18.12.2025 | 22:20
Վթար Ներքին Դվին գյուղում․ կան տուժածներ
18.12.2025 | 22:09
Ստորագրվել է Հայաստան-Հունաստան երկկողմ պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը
18.12.2025 | 22:01
«Ավելի շատ նեղվածությունից այսպես եղավ»․ Տեր Վրթանեսին ստենտավորել են
18.12.2025 | 21:56
Մայր Աթոռի տարածքից ոչ ադեկվատ և սադրիչ վարքագիծ դրսևորող 5 անձ հեռացվել է. ՆԳՆ խոսնակ
18.12.2025 | 21:53
Ճապոնուհին ամուսնացել է ChatGPT-ով գեներացված անձի հետ. ՏԵՍՆԱՅՈՒԹ
18.12.2025 | 21:39
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.12.2025 | 21:24
Պաշտոնական այցերից ինչ նվերներով են վերադարձել ԱԺ նախագահը, ԱԳ նախարարն ու ԱԽ քարտուղարը
18.12.2025 | 21:10
Թուրքիան հերքում է անհայտ ԱԹՍ-ի խոցումից հետո ՀՕՊ-ի թուլության մասին պնդումները
18.12.2025 | 20:56
Ոստիկանները պիտի կարգ պահեին, բայց ամբողջությամբ թերացել են․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 20:43
Հրդեհ Հայկաձոր գյուղում. այրվել է մոտ 1800 հակ անասնակեր
18.12.2025 | 20:30
Պուտինի հանցագործ ռեժիմը սնվում է պատերազմից՝ նոր էսկալացիայի կգնա, որ պատերազմը չդադարի․ Վահե Գասպարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 20:18
Նոր կաթողիկոսական ընտրություններ պետք է կազմակերպենք. կարգալույծ հռչակված Տեր Արամ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 20:11
Չե՞ք կարծում, որ Ձեր լռությունը կարող է այլ կերպ ընկալվել. կաթողիկոսը հարցերի չպատասխանեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախազգուշացրել է, որ Ռուսաստանը «բարձր գին» կվճարի, եթե գնա Ուկրաինա ռազմական ներխուժման։ Այս մասին ամերիկացի առաջնորդը հայտարարել է Սպիտակ տանը կայացած ասուլիսի ժամանակ, որը նվիրված է եղել իր երդմնակալության տարեդարձին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Ռուսաստանը պատասխանատվության կենթարկվի ներխուժման դեպքում, իսկ պատասխանի մասշտաբները կախված կլինեն այն բանից, թե ինչ կանի։ Մի բան է, եթե դա աննշան միջամտություն լինի, և արդյունքում մենք ստիպված կլինենք վիճել՝ ինչ անել և ինչ չանել։ Սակայն, եթե նրանք իսկապես անեն այն, ինչի ընդունակ են… Ռուսաստանի համար աղետ կլինի, եթե նրանք շարունակեն ներխուժել Ուկրաինա»,- ասել է Բայդենը։

Նա, միաժամանակ, հավելել է, որ Մոսկվայի նման գործողությունները կդառնան Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր «ամենակարևոր համաշխարհային իրադարձությունը՝ իր հետևանքների առումով»։

«Ռուսաստանի Դաշնության բանկերը չեն կարողանա դոլարով գործարքներ իրականացնել»

Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «երբեք չի տեսել այնպիսի պատժամիջոցներ, որոնք կկիրառվեն, եթե նա գնա այդ քայլին։

Բայդենը զգուշացրել է, որ կլինեն ծանր տնտեսական հետևանքներ․ «Նրանց բանկերը չեն կարողանա դոլարով գործարքներ իրականացնել»։

Ամերիկացի առաջնորդը հավելել է, որ պատասխանը կհետևի, եթե նույնիսկ Մոսկվան «շարունակի օգտագործել» իր կիբեր հնարավորությունները։ Միևնույն ժամանակ, պատասխանելով լրագրողների հստակեցնող հարցին, Բայդենը խոստովանել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև դեռևս չկա կոնսենսուս, թե ինչպես արձագանքել Կրեմլի կողմից «փոքր միջամտության» դեպքում։

«Այս հարցում գործընկերների միջև կան տարաձայնություններ»,- հայտարարել է ԱՄՆ վարչակազմի ղեկավարը։

Բայդենը չի բացառել Պուտինի հետ հերթական գագաթնաժողովը

Խոսելով Վլադիմիր Պուտինի հետագա քայլերի վերաբերյալ իր անձնական ընկալման մասին՝ Բայդենն ասել է. «Ես վստահ չեմ, որ նա հստակ գիտի, թե ինչ է անելու»։

«Նա պետք է ինչ-որ բան անի»,- հայտարարել է ամերիկացի առաջնորդը։

Միաժամանակ, Ջո Բայդենը հավելել է, որ կա Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ հերթական գագաթնաժողովի անցկացման հավանականություն՝ լարվածությունը թուլացնելու համար։

Ուկրաինայում ռազմավարական զենքի չտեղակայում

Ելույթ ունենալով Սպիտակ տանը՝ Բայդենը խոստովանել է Ուկրաինայում ռազմավարական զենք չտեղակայելու հարցում Մոսկվայի հետ որոշակի պայմանավորվածությունների հասնելու հնարավորությունը։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ Պուտինն իրեն ասել է, որ ակնկալում է երկու բան՝ հաստատում, որ Կիևը երբեք չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ, և որ ռազմավարական զենք չի տեղակայվի Ուկրաինայում։

«Երկրորդ կետում մենք կարող ենք ինչ-որ բանի հասնել»,- ասել է ամերիկացի առաջնորդը՝ հավելելով, որ Վաշինգտոնը Մոսկվայից պատասխան քայլեր է սպասելու «Ռուսաստանի եվրոպական մասում»։

«Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հավանականությունն այնքան էլ մեծ չէ»

Կարճաժամկետ հեռանկարում Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հավանականությունը փոքր է, քանի որ Կիևը չի բավարարել դաշինքին անդամակցելու բոլոր պահանջները, ասել է Ջո Բայդենը։

«Կարճաժամկետ հեռանկարում Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հավանականությունն այնքան էլ մեծ չէ՝ հաշվի առնելով, որ նրանք դեռ շատ անելիքներ ունեն ժողովրդավարության հարցերում»,- հավելել է ամերիկացի առաջնորդը։

Նա նաև ընդգծել է, որ Վաշինգտոնի դաշնակիցները նույնպես պետք է պատրաստ լինեն ընդունել Կիևին։

Տաթև Ֆռանգյան