Թուրքիայում հազարավոր մարդիկ ձնաբքի հետևանքով մնացել են ճանապարհներին արգելափակված. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Թուրքիայի հարավարևելյան Գազիանթեփ նահանգում մայրուղու վրա հազարավոր մարդիկ մնացել են մեքենաներում արգելափակված, քաղաքը կաթվածահար է եղել ձյան առատ տեղումների, ձնաբքի պատճառով, գրում են թուրքական լրատվամիջոցները։ 

Մարդիկ երեկվանից մնացել են Տարսուս-Ադանա-Գազիանթեփ մայրուղում։ Ճանապարհների գլխավոր վարչությունից հայտնել են, որ երթևեկությունը 115 տեղանքում դադարեցվել է ձնաբքի պատճառով։ 

Շատ մարդիկ սոցիալական ցանցերի միջոցով են օգնություն խնդրում՝ լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակելով։ 

Գազիանթեփի նահագնապետ Դավուդ Գյուլն ասել է, որ իշխանությունները սնունդ են բաժանել 7000 մարդու, որոնք մնացել են մայրուղում։ Նա նաև նշել է, որ 2000-ից ավելի մարդու են փրկել։ Ըստ նրա՝ ձյան բարձրությունը նահանգում կազմել է 40 սմ։ 

Աղետների ու արտակարգ իրավիճակների կառավարման նախագահությունը հայտարարել է, ավելի քան 700 գյուղի ճանապարհներ հարավարևելյան ու հյուսիսարևմտյան շրջաններում փակ են վատ եղանակի պատճառով։ Թուրքիայի 81 նահանգից 47-ում դպրոցներում դասերը դադարեցվել են։ 

Պետական օդերևութաբանական ծառայության հաղորդմամբ՝ փյան առատ տեղումները շարունակվելու են։

Էմմա Չոբանյան