Թուրք ընդդիմադիր գործիչներն անդրադարձել են Հրանտ Դինքի մահվան 15-րդ տարելիցին

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Հունվարի 19-ին լրանում է Հրանտ Դինքի սպանության 15-րդ տարելիցը։ Պոլսահայ հայտնի լրագրող, «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Դինքը սպանվեց հենց  թերթի խմբագրատան առջև։ Նա Թուրքիայում առաջին գործիչներից էր, որը խոսում և գրում էր Հայոց ցեղասպանության մասին։ 

Թուրքիայի մի շարք քաղաքական գործիչներ անդրադարձել են Դինքի մահվան տարելիցին։ 

Մասնավորապես, ընդդիմադիր DEVA՝ «Ժողովրդավարություն ու առաջընթաց» կուսակցության նախագահ, նախկին փոխվարչապետ և ԱԳ նախարար Ալի Բաբաջանը Թվիթերում գրել է․ «Ես հարգում եմ Հրանտ Դինքի հիշատակը, որն իր ամբողջ կյանքում պայքարել է ժողովրդավարական արժեքների ու սոցիալական խաղաղության համար»։

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության մի շարք գործիչներ ևս Դինքի մահվան տարելիցի կապակցությամբ գրառումներ են արել։

«Նա մարդ էր, ում սիրտը լցված էր խաղաղությամբ ու երկրի հանդեպ սիրով։ Նրա մասին հիշողությունը երբեք չի ջնջվել մեր մտքերից։ Ես հարգանքով եմ հիշում Հրանտ Դինքին, թող նրա հոգին խաղաղվի»,- մասնավորապես, գրել է Ստամբուլի  քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն։

Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն էլ հետևյալ գրառումն է արել․ «Սիրով ու կարոտով ոգեկոչում ենք Հրանտ Դինքի սպանության 15-րդ տարելիցը։ Այս հողերում նրա ցանած եղբայրության ու ազատության սերմերը կաճեն մեր ձեռքերում»։

Դինքի մահվան տարելիցի կապակցությամբ գրառում է արել նաև Թուրքիայի ընդդիմադիր «Ապագա կուսակցության» նախագահ, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։

Էմմա Չոբանյան