Թուրքական դեմպինգի և անվտանգությանը սպառնացող ներդրումները ՀՀ-ն կարգելի․ վտանգը չեզոքացնել կարելի է․ Արայիկ Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.05.2026 | 23:29
Թուրքիայի և Վրաստանի քաղաքացիները 2025 թվականին ԵՄ-ից արտաքսումների թվով առաջին ու երկրորդ տեղերում են
14.05.2026 | 23:15
Մեկնարկել է «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը. Հայաստանի պատվիրակը հանդես կգա 6-րդը
14.05.2026 | 23:01
Որևէ պետական հիմնարկ չի կարող պատկանել որևէ մեկին. Անահիտ Ավանեսյանը դատապարտել է Տաշիրի պոլիկլինիկայում տեղի ունեցած միջադեպը
14.05.2026 | 22:51
Ստեղծվելու է Նիկոլայ Ծատուրյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով
14.05.2026 | 22:44
Ղազախստանն ու Թուրքիան ընդլայնված ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
14.05.2026 | 22:28
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.05.2026 | 22:14
Ռուսական ինքնաթիռի կողմից նետված ավիառումբն է հանգեցրել Բելգորոդի մարզում գնացքի ռելսերից դուրս գալուն. աղբյուր
14.05.2026 | 22:00
Ներում չի լինելու, կազատվեն աշխատանքից այդ տնօրենները՝ կան որոշումներ․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:53
Ադրբեջանում 328 քաղբանտարկյալ կա. իրավապաշտպաններ
14.05.2026 | 21:50
Գյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր. 15 անձ հոսպիտալացվել է
14.05.2026 | 21:45
Կյանքից հեռացել է Ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը
14.05.2026 | 21:44
Երևան-Եղվարդ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ
14.05.2026 | 21:30
Ահազանգեր՝ բոլոր կողմերից․ ինչ խախտումներ են եղել քարոզարշավի առաջին շաբաթում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:23
Նարեկ Կարապետյանը՝ Սամվել Կարապետյանի այլ քաղաքացիություններից հրաժարվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:13
Էջմիածնում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ, 15-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց. դեպքը բացահայտվել է
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը Միջազգային տնտեսական իրավունքի մասնագետ Արայիկ Պապյանն է

-Պարո՛ն Պապյան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ներկա փուլում հատկապես ընդդիմությունից հնչում են գնահատականներ, որ սահմանի բացման պարագայում թուրքական ապրանքները կողողեն հայկական շուկան, թուրքերը այստեղ տներ և հողեր կգնեն, ներդրումներ կկատարեն և կուլ կտան ՀՀ-ի տնտեսությունը։ Որպես վտանգի ապացույց բերվում է Վրաստանի Աջարիայի օրինակը, որտեղ թուրքական կապիտալը լավ ներկայացված է։ Դուք այդ հարցը գնահատե՞լ եք, թուրքական էքսպանսիայի վտանգ կա՞։

-Իրականում Հայաստանի և Վրաստանի միջև համեմատական տանելը մի քիչ ծայրահեղ մոտեցում է, որովհետև առկա են միանգամայն տարբեր իրավիճակներ ՀՀ-Թուրքիա և Թուրքիա-Վրաստան հարաբերություններում։ Որո՞նք են տարբերությունները․ առաջին հարթությունն այն է, որ 2006 թվականին Վրաստանի և Թուրքիայի միջև կնքվել է ազատ առևտրի համաձայնագիր, որի համաձայն՝ արդյունաբերական ապրանքների համար երկկողմանի իրականացվել է դրույքաչափերի զրոյացում։ Այսինքն՝ Թուրքիայից Վրաստան և Վրաստանից դեպի Թուրքիա ներկրում իրականացնողները զրոյական դրույքաչափ են կիրառում։

-Մեր պարագայում ի՞նչ դրություն է իրականում։

-Մեր պարագայում չկա նման իրավիճակ։ Հիմա դրան անցում կկատարեմ։ Երբ  կիրառվում է զրոյական դրույքաչափ, որպեսզի երկու կողմերը խթանեն իրենց առևտուրը, դրա շարունակությունն այն է, քանի որ ազատ առևտրի համաձայնագիրը չէր վերաբերվում գյուղատնտեսական ապրանքներին, Թուրքիան 2019 թվականին հետաքրքրություն է դրևսորել ազատ առևտրի նկատմամբ, որպեսզի այդ համաձայնագիրը խորացնեն։ Տնտեսական ապրանքների դեպքում Վրաստանն ունի որոշակի կարողություն։ Ազատ առևտրի համաձայնագիրը կնքելու պարագայում՝ շատ ճիշտ են այն պնդումները, որ կտրականապես աճել է Թուրքիայի և Վրաստանի միջև առևտուրը։

Վրաստանի համար առևտրային բացասական բալանսը 2019 թվականին գերազանցել է 1 միլիարդ դոլար։ Վրաստանը Առևտրի համաշխարհային կազմակերպությանը միանալիս Թուրքիայի կողմից առարկությունների չի արժանացել, և այդտեղ իրենք որևէ խնդիր չունեն։ Բացի այդ, Վրաստանն ու Թուրքիան գտնվում են առևտրային նույն բլոկի մեջ՝ Վրաստանը ԵՄ-ի հետ ունի ասոցացման և ազատ առևտրի համաձայնագիր, Թուրքիան 1996 թվականին միացել է Մաքսային միությանը Եվրամիության հետ։ Հայաստանը գտնվում է լրիվ այլ հարթակում՝ ԵՏՄ-ում։

-Ի՞նչ պետք է տեղի ունենա, որպեսզի թուրքերը էքսպանսիայի ենթարկեն Հայաստանի տնտեսությունը։ Միայն սահմանի բացումը բավարա՞ր պայման է։

-Առևտրի դեպքում միայն սահմանի բացումը բավարար չէ։ Կարճ ժամանակում հնարավոր է, իհարկե, առևտրի աշխուժացում, բայց եկեք դիտարկենք, որ առևտուրը չի վերաբերվում միայն բաց սահմաններին։ Օրինակ՝ երկրները ո՞նց են պաշտպանում իրենց ներքին շուկաներն արտաքին ազդեցություններից՝ կիրառում են բարձր դրույքաչափեր ներմուծումների նկատմամբ, կիրառում են ոչ տարիֆային քաղաքականություն՝ դա կարող է լինել առևտրի տեխնիկական բարիերը կամ ֆիտոսանիտարական բարիերներ։ Ամեն դեպքում, եթե այդ գործիքակազմը չի աշխատում, կան ներքին շուկայի պաշտպանության այլ մեխանիզմներ, որոնք ամրագրված են թե՛ ԵՏՄ-ի, և թե՛ ԱՀԿ-ի կանոնակարգերում։ ՀՀ-ն կարող է կիրառել հակադեմպինգային միջոցառումներ, դա ընդունելի միջոց է, կարելի է բարձրացնել տարիֆները։ Հայաստանը կարող է արգելել նաև իր ազգային անվտանգությանը սպառնացող ներդրումները։ Այսինքն՝ վտանգները կարելի է չեզոքացնել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան