Moody’s-ը «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությանը» շնորհել է Ba3 Stable վարկանիշ

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ին Moody’s վարկանիշային գործակալության կողմից 2022 թվականի հունվարի 19-ին շնորհվել է Ba3 վարկանիշ (IFSR)՝ կայուն հեռանկարով. տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Moody’s-ի կողմից վարկանիշների սահմանման գործընթացում հիմք են ընդունվել մի շարք կարևոր ցուցանիշներ։ Մասնավորապես, նման վարկանիշի տրամադրման համար էական ազդեցություն է ունեցել հատկապես այն հանգամանքը, որ Ընկերությունը հանդիսանում է պետական մասնակցությամբ ընկերություն և ռիսկերի 90 տոկոսը վերաապահովագրված է Aa3 stable վարկանիշ ունեցող հեղինակավոր Swiss Reinsurance Company Ltd կողմից, ինչպես նաև բարձր ֆինանսական ճկունությունը և պարտքի ցածր մակարդակը։

«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ մեծապես կարևորում է այս գնահատականը, որը փաստում է Ընկերության հուսալիության և վստահության բարձր մակարդակի մասին։

«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ նաև կարևոր է համարում նման վարկանիշի ստացումը Ընկերության հետագա զարգացման տեսանկյունից: Ընկերությունը միջոցներ է ձեռնարկելու արտահանողների համար ավելի մատչելի ֆինանսավորման հնարավորություններ ստեղծելու համար:

«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ շնորհված վարկանիշի մասին ավելի մանրամասն տեղեկությունների կարող եք ծանոթանալ Moody’s Investors Service գործակալության պաշտոնական կայքում։

Ընկերության մասին՝ «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ 2013թ.-ի հոկտեմբերի 23-ին արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության շրջանակներում: Ներկայումս ՀԱԱԳ-ը մատուցում է արտահանման ապահովագրության 2 տեսակի ծառայություններ.

1. Օտարերկրյա գնորդների չվճարումից ապահովագրական ծառայություն
Այս ծառայությունը ՀՀ արտահանողներին հնարավորություն է տալիս տարաժամկետ վճարման պայմանով մատակարարումների դեպքում ապահովագրել օտարերկրյա գնորդների չվճարման ռիսկերը:

2. Նախաարտահանման ֆինանսավորման ապահովագրական ծառայություն

Այս ծառայության միջոցով ՀՀ արտահանողները արտահանման գործարքի կատարման համար անհրաժեշտ ծախսերի (այդ թվում` հումքի, նյութերի ձեռքբերման, փաթեթավորման, արտադրանքը շուկայական տեսքի բերելու, տրանսպորտային, մաքսային և նմանատիպ այլ ծախսեր) կատարման նպատակով հնարավություն են ունենում ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերից և վարկային կազմակերպություններից արտոնյալ պայմաններով` պարզեցված ընթացակարգով, առանց գրավի և համեմատաբար ցածր տոկոսադրույքով, ստանալ անհրաժեշտ ֆինանսավորում՝ կարճաժամկետ վարկի տեսքով: