Վիլեն Գաբրիելյանն առաջարկում է լուծել պաշտպանության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի ընտրվելու հարցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
Բոլորը

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց հեղինակ, «Քաղաքացիական այմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը:  Նախագիծը նպատակ ունի կարգավորել ԱԺ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը:

Առաջարկվում է օրենքում լրացում անել և սահմանել՝ եթե մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունը քվեարկությունից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում առաջադրում է նոր թեկնածու:

«Օրենքը պրակտիկ կիրառման ընթացքում ցույց է տվել, որ ունի բաց: Մասնավորապես 8-րդ գումարման ԱԺ-ի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը չի կարողանում  ընտրել նախագահի տեղակալ: Իրավասու խմբակցությունն անընդհատ առաջադրում է նույն թեկնածուին, հանձնաժողովի մեծամասնությունը թեկնածուին չի կարողանում ընտրել, և կանոնակարգը տվյալ խնդիրը չի կարգավորում: Ըստ այդմ՝ առաջանում է իրավունքի բախում, մասնավորապես՝ իրավասու խմբակցությանը օրենքով ամրագրված թեկնածու առաջադրելու իրավունքը և պատգամավորին Սահմանադրությամբ ամրագրված ազատ ընտրության իրավունքը»,- նշեց Գաբրիելյանը:

Պատգամավորի խոսքով՝ «Հայաստան» խմբակցությունը, բազմիցս նույն թեկնածուին առաջադրելով, օգտվելով օրենքի բացից, փորձ է անում ստիպել պատգամավորներին պարտադրված ընտրություն կատարել:

Գաբրիելյանի կարծիքով՝ նախագծի ընդունումից հետո տվյալ խնդիրը կկարգավորվի և կապահովվի մշտական հանձնաժողովի բնականոն աշխատանքը:

Մանրամասները՝ տեսանյութում: