Իրանում պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը մահապատժի է դատապարտվել՝ բողոքի ցույցերի մասնակցելու համար

Լուրեր

26.04.2026 | 14:39
«Հայաստանը՝ աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում. մեծամասշտաբ միջոցառումներն անցել են առանց միջադեպերի». ՆԳՆ
26.04.2026 | 14:38
Ծանրորդ Տաթև Հակոբյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան․ նա մրցահարթակին թողեց մարզակոշիկները
26.04.2026 | 14:19
Կվերականգնվի 19-րդ դարի «Քարակարմունջ» կամուրջը
26.04.2026 | 13:50
Պլանային ջրանջատում Սյունիքում
26.04.2026 | 13:38
ՃՏՊ Գեղամասար բնակավայրում․ կա տուժած
26.04.2026 | 13:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.04.2026 | 12:24
Ուրախ եմ լսել, որ նախագահ Դոնալդ Թրամփը և մյուս ներկաները ապահով են ու լավ վիճակում․ Նիկոլ Փաշինյան
26.04.2026 | 12:04
Կոլումբիայում ապստամբները պայթյուն են իրականացրել Պանամերիկյան մայրուղու վրա․ 14 մարդ է զոհվել
26.04.2026 | 11:38
ԵԱ-ում մրցահարթակ դուրս կգան Տաթև Հակոբյանը և Վարազդատ Լալայանը
26.04.2026 | 11:13
Վթարային ջրանջատում Երևանում
26.04.2026 | 11:01
Թրամփի մասնակցությամբ ընթրիքի ժամանակ կրակոցներ արձակած տղամարդը պատմել է, թե ով էր իր թիրախը․ CBS News
26.04.2026 | 10:44
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
26.04.2026 | 10:17
Տղամարդը կրակ է բացել հյուրանոցում, որտեղ Թրամփը ճաշում էր ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
25.04.2026 | 21:33
Մանվել Խնձրցյանը և Վազգեն Թևանյանը տպավորիչ հաղթանակներով դարձան ԵԱ-ի բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 20:38
Գարիկ Կարապետյանը` Եվրոպայի եռակի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը մեդալ չնվաճեց
Բոլորը

Իրանում դատարանը մահապատժի է դատապարտել պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Մոհամմադ Ջավադ Վաֆայ-Սանիին՝ 2019 թվականին երկրում բողոքի ցույցերին մասնակցելու համար։ Այս մասին հայտնում է ԱՄՆ-ում գործող իրանական «Centre for Human Rights in Iran» կազմակերպությունը (CHRI):

Հաղորդագրությունը Twitter-ում հաստատել է մարզիկի փաստաբան Բաբակ Պաքնիան։

Իրանում բողոքի ցույցերն անցկացվել են 2019 թվականի նոյեմբերին՝ երկրում վառելիքի գների կտրուկ աճի պատճառով։ Բռնցքամարտիկը ձերբակալվել է 2020 թվականի փետրվարին։

«Մոհամմադ Ջավադ Վաֆայ-Սանին մահապատժի է դատապարտվել «ծանր հանցագործության համար»՝ 2019 թվականին բռնությամբ ճնշված բողոքի ցույցերի ժամանակ կառավարական շենքերին վնաս հասցնելու ու հրկիզելու հետ կապված»,- հայտնում է կազմակերպությունը:

Փաստաբանը պարզաբանել է, որ 26-ամյա մարզիկը դատապարտվել է կախաղանի միջոցով մահապատժի, սակայն պատիժը կարող է բողոքարկվել երկրի Գերագույն դատարանում։

Տաթև Ֆռանգյան