Դատարանը թույլ չտվեց Արմեն Գևորգյանին ներկա գտնվել ԵԽԽՎ նստաշրջանին

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակում է ՀՀ երրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի մասով քրեական գործի քննությունը։

Նիստի սկզբում Գևորգյանը դատարանին է ներկայացրել ԱԺ նախագահի գրությունը, որի համաձայն, ԵԽԽՎ հերթական նստաշրջանին մասնակցելու նպատակով գործուղումը տեղի է ունենալու հունվարի 23-29-ը։ Այս մասին դեռևս դեկտեմբերին էր Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը տեղեկացրել դատարանին, միջնորդելով նշված օրերին դատական նիստեր չնշանակել և սահմանային տեղաշարժի արգելքը վերացնել։

Պաշտպանը նշել էր, որ Գևորգյանը՝ որպես ընդդիմադիր պատգամավոր, պետք է ներկա լինի նիստերին, և հիշեցրել պատգամավորական անձեռնմխելիության մասին, ինչի մասին նաև նշվում է ՍԴ վերջին որոշման մեջ։ Այս միջնորդությունն այսօր կրկին ներկայացվեց դատարան, որը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու։

Քիչ անց վերադառնալով նիստերի դահլիճ՝ դատավոր Դանիբեկյանը հայտնեց, որ որոշում է կայացրել մերժել միջնորդությունը։ Ըստ դատարանի՝ Գևորգյանը կարող է առցանց մասնակցել նստաշրջանի աշխատանքներին, բացի այդ՝ հունվարի 25-ին նախատեսվում է սույն գործով հերթական դատական նիստը, որին, ըստ դատավորի, Գևորգյանի բացակայությունը կհամարվի անհարգելի։ Գևորգյանն էլ իր հերթին արձագանքեց՝ չմեկնելու դեպքում, այնուամենայնիվ, ինքը պետք է առցանց մասնակցի նստաշրջանի աշխատանքներին և կրկին չի կարող ներկա գտնվել դատական նիստին։

Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանը և Արմեն Գևորգյանը մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ, Արմեն Գևորգյանը՝ նաև հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար։ Քոչարյանը մեղադրվում է 3 միլիոն դոլար, իսկ Գևորգյանը՝ 1 միլիոն դոլար կաշառք ստանալու համար։

Ռոզա Վարդանյան