Հրապարակվել է «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխության լրամշակված տարբերակը

Լուրեր

29.06.2026 | 23:29
Ալեն Սիմոնյանը պարգևատրել է պետական պահպանության ծառայության աշխատողներին
29.06.2026 | 23:11
ԱԱ-2026. Բրազիլացիները կամային հաղթանակով դուրս եկան 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 22:55
Արման Եղոյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու չընտրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 22:38
Ադրբեջանում բանտարկված քաղակտիվիստները նամակ են հղել ԵՀ նախագահին՝ Ադրբեջան այցի ընթացքում քննարկել մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
29.06.2026 | 22:25
ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը․ ՆԳՆ
29.06.2026 | 22:03
Վրաստանն ու Ղազախստանը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
29.06.2026 | 21:55
«Դոմինո փրոդաքշն»-ին վկայի կարգավիճակով հրավիրելու անհրաժեշտություն չեմ տեսնում․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:35
Խնդիր չեմ տեսնում պարոն Իոաննիսյանին հրավիրելու մեջ, ուղղակի չեմ ուզում գործընթացը ձգձգվի․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:27
Պուտինի սուրպերզբոսանավը 2022թ․ ի վեր առաջին անգամ հայտնվել է ռադարների էկրանին․ այն նկատել են Դանիայի ափերի մոտ
29.06.2026 | 21:20
Մարդատարներին կարգելե՞ն Երևան մտնել․ Ավինյանն առաջարկում է քաղաքի մուտքերի մոտ կայանատեղիներ սարքել. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:12
Կաշկանդված եմ Մեդվեդևի խոսքը մեկնաբանել, քանի որ չեմ կարդացել. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:06
Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականը 4-րդն է փոքր երկրների ԵԱ-ում
29.06.2026 | 21:00
Վարչապետին առաջարկել եմ՝ ՔՊ-ն և արևմտյան թևի ուժերը մեկ ցուցակով մասնակցեն ընտրությանը, բայց մերժել է․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 20:58
ՀՀ-ում էժան գներով բենզին չկա, որովհետև աշխարհում գնաճ կա. Գևորգ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 20:51
«Հարյուրավոր աշխատանքից ազատվածնե՞ր». Նարեկ Կարապետյանի պնդման հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը e-draft.am հանրային քննարկման հարթակում հրապարակել է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի լրամշակված տարբերակը. տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

«Հանրակրթության մասին» օրենքի փոփոխության նախագիծը, հիշեցնենք, նախորդ տարվա դեկտեմբերի 16-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել և ընդունվել է Ազգային ժողովի կողմից: Մինչ երկրորդ ընթերցումն ու վերջնական քննարկումը օրինագիծը լրամշակվել և խմբագրվել է` հիմք ընդունելով ներկայացված առաջարկություններն ու դիտողությունները:

Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է ներդնել դպրոցական կառավարման բարելավված համակարգ, մինչև 2023 թվականը հանրապետության բոլոր մարզերում և Երևանում անցնել համընդհանուր ներառական հանրակրթության, 12-ամյա կրթությանը հաղորդել նոր բովանդակություն, ուսուցիչներին ընձեռել մասնագիտական զարգացման նոր հնարավորություններ:

Լրամշակված տարբերակում հստակեցվել ենհանրային տարընկալումների տեղիք տված պետական ուսումնական հաստատության կառավարմանն առնչվող դրույթները: Սահմանվել են պետականուսումնականհաստատության տնօրենի և վարչատնտեսականմասիհամակարգողի իրավասությունները և պարտականությունները:

Տնօրենի և վարչատնտեսական համակարգողի գործառույթները հստակեցվել են

Տնօրենի թափուր պաշտոնում մրցութային կարգով և 5 տարի ժամկետով կարող է նշանակվել ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ունեցող անձը։

Պաշտոնավարման ընթացքում տնօրենը յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ դպրոցի զարգացման ծրագրի կատարման արդյունքների հիման վրա անցնում է ատեստավորում, որի արդյունքում նա կարող է շարունակել պաշտոնավարումը:

Ատեստավորման արդյունքներով պաշտոնին չհամապատասխանելու մասին տրված եզրակացությունը հիմք է տնօրենի պաշտոնավարության և հավաստագրի գործողության դադարեցման համար:

Տնօրենի գործառույթներն առնչվում են կրթության բովանդակությանը. դրա մեջ մտնում են դասաբաշխումը, որի հիման վրա կազմվում է տարիֆիկացիան, ուսումնական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ հաստիքացուցակի կազմումը, ուսումնադաստիարակչական աշխատանքի ընթացքի, սովորողների առաջադիմության և վարքի վերահսկողությունը, ուսուցիչների թափուր տեղերի համալրումը, ուսումնական պլանի հաստատումը, դպրոցի զարգացման ծրագրի իրականացումը: Տնօրենը կատարում է մանկավարժական կադրերի, դպրոցի օպերատորի և գործավարի (օգնական), այդ թվում` տնօրենի տեղակալների, մասնաճյուղի, կառուցվածքային ստորաբաժանումների (մեթոդական միավորումների) ղեկավարների ընտրությունը, նրանց հետ կնքում և լուծում է աշխատանքային պայմանագրերը, բաշխում աշխատանքը: Նա նաև ղեկավարում է մանկավարժական խորհրդի և առարկայական մեթոդական միավորումների աշխատանքները:

Վարչատնտեսական մասի համակարգող կարող է լինել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) և հանրային կառավարման ոլորտի առնվազն 5 տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ վերջին 7 տարվա ընթացքում:

Վարչատնտեսական մասի համակարգողը լիազոր մարմնին է ներկայացնում դպրոցի ֆինանսատնտեսական գործունեության մասին հաշվետվությունը, հաջորդ տարվա բյուջեի նախագիծը և բյուջետային ֆինանսավորման մասին հայտը՝ դրանում առանձին տողով ներկայացնելով մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները, արտաքին և ներքին գնահատման արդյունքների վերաբերյալ տեղեկանք: Վարչատնտեսական համակարգողը, տնօրենի կողմից տրամադրված դասաբաշխման հիման վրա, կազմում է տարիֆիկացիան և ներկայացնում լիազոր մարմնին: Ըստ տնօրենի ներկայացրած պահանջարկի` նա լիազոր մարմնին է ներկայացնում նաև հաստիքացուցակը, ինչպես նաև դպրոցի ծախսերի նախահաշիվը: Վարչատնտեսական մասի համակարգողն ապահովում է գնումների գործընթացի կազմակերպումը, հաշվապահական հաշվառման վարումը և իրականացնում օրենքով սահմանված այլ ֆինանսավարչական գործառույթներ:

Նա նաև անցկացնում է վարչատնտեսական աշխատակիցների թափուր տեղերի համար մրցույթները, կնքում և լուծում է աշխատանքային պայմանագրերը, բաշխում աշխատանքը:

«Հանրակրթության մասին» օրենքի փոփոխության նախագծի լրամշակված տարբերակի հանրային քննարկումը կշարունակվի մինչև 2022 թվականի փետրվարի 1-ը: